Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՍԴ1/0683/02/22 քաղաքացիական գործով երրորդ անձ Ալեքսեյ Սամվելի Ղուկասյանին ուղղված դատական ծանուցում:

09.08.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Հայտնում եմ, որ ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲ ընկերության ընդդեմ պատասխանողներ Էլիզա Պավլուշի Ղուկասյանի և Սամվել Ապրեսի Ղուկասյանի, երրորդ անձանց՝ Արտուր Սամվելի Ղուկասյանի, Արկադի Սամվելի Ղուկասյանի և Ալեքսեյ Սամվելի Ղուկասյանի՝ ընդհանուր սեփականությունից բաժինն առանձնացնելու պահանջի մասին:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ձեր հաշվառման հասցեով ուղարկված դատավարական փաստաթղթերով ծրարը հետ է վերադարձվել Դատարան և հնարավոր չէ ապահովել Ձեր ծանուցումը, ուստի Ձեր վերաբերյալ դատական ծանուցումը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումներ պաշտոնական ինտերնետային կայքում և ուղարկվել է նաև Ձեր հաշվառման վայրի համայնքի ղեկավարին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` դատական ծանուցագիրը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրվելուց և Ձեր հաշվառման վայրի համայնքի ղեկավարին ուղարկվելուց հետո յոթերորդ օրը Դուք համարվում եք ծանուցված:
Տեղեկացնում ենք, որ 2023թ․ օգոստոսի 08-ին նշանակված նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2023թ․ սեպտեմբերի 28-ին` ժամը 11:00-ին, ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սիսիանի նստավայրում (հասցե` ք.Սիսիան, Գ․ Նժդեհի 6):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Անհրաժեշտ է դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Ներկայացուցչի մասնակցության պարագայում` օրենքով սահմանված կարգով տրված լիազորագրի և անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է:
Միաժամանակ հայտնում եմ, որ հերթական դատական նիստի ժամանակի և վայրի վերաբերյալ կարող եք տեղեկանալ www.datalex.am դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ն. ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ, ք․ Գորիս, Անկախության 4/1

Հեռ..` 028425892

Էլ. փոստ`