Թիվ ԱՐԴ1/0157/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
09.08.2023
4. Հովհաննես Համբարձումյանին
5. Բագրատ Համբարձումյանին
Արմավիրի մ., գ.Հայթաղ
Հայտնում ենք, որ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հ. Մելքոնյանի վարույթում քննվող թիվ Արդ1/0157/02/18 քաղաքացիական գործով, ըստ հայցի՝ «Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲ ընկերության ընդդեմ Հենրիկ Մայիսի Համբարձումյանի, երրորդ անձինք` Հասմիկ Բաղդասարյանի, Հովհաննես Համբարձումյանի և Բագրատ Համբարձումյանի` անշարժ գույքից բաժնեմասն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում` ընդհանուր գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և պարտապանի հասանելիք գումարի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին, հերթական դատական նիստը նշանակվել է 15.08.2023թ., ժամը՝ 11:15-ին /հասցեն՝ ք. Վաղարշապատ, Կամո 15/:
Խնդրում ենք հերթական դատական նիստին ապահովել ձեր մասնակցությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: 2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: 3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Հասցե` ք. Էջմիածին,Գր. Լուսավորիչ 15
Հեռ..` +374-231-5-27-38
Էլ. փոստ`