Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/5395/05/23 վարչական գործով դատական ծանուցագիր

10.08.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Ալմաստ Լևոնյանին
(ք. Երևան, Քրիստափորի 3-րդ նրբ., տուն 8)

Սույն դատական ծանուցագրով Դուք հրավիրվում եք որպես հայցվոր ըստ հայցի Ալմաստ Լևոնյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ Երևանի քաղաքապետի 27.09.2010 թվականի թիվ 4443-Ա որոշմամբ նախատեսված գործողությունը կատարելուն՝ 64,57քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով փաստացի օտարելուն պարտավորեցնելու պահանջի մասին, վարչական գործով նշանակված դատական նիստին, որը կկայանա 15.09.2023 թվականի ժամը 11:00-ին՝ ՀՀ վարչական դատարանի շենքում (ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 22):
Տեղեկացվում եք նաև, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը և (կամ) լիազորությունները հաստատող փաստաթղթով:


ԴԱՏԱՎՈՐ Գ. ՍՈՍՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ` ՆԱՐԵ ՏՈՆՈՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +374 10 494807 /271/

Էլ. փոստ`