Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/10474/05/21 վարչական գործով դատական ծանուցագիր

10.08.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության 63-րդ հոդված

Հովհաննես Զարգարյանին
Հասցե ք.Երևան, Կիևյան 17 շ, 13 բն

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (նախագահող դատավոր Ալեքսանդրա Հարությունյան, դատավորներ Կարեն Գևորգյան և Էդվարդ Նահապետյան) վարույթում է գտնվում է թիվ ՎԴ/10474/05/21 ըստ հայցի Հովհաննես Զարգարյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության հարկադիր կատարումն ապահովող ծառայության, երրորդ անձ Երևանի քաղաքապետարան՝ 21.07.2021 թվականի «Կատարողական վարույթ հարուցելու և արգելանք դնելու մասին» (վարույթի կոդ՝ թիվ 07856790) որոշումն կատարողական վարույթ հարուցելու մասով հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու և արգելանք դնելու մասով անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Տեղեկացնում եմ, որ սույն վարչական գործով դատական նիստը նշանակվել է 2023 թվականի սեպտեմբերի 15-ին, ժամը 11:30-ին:
Ներկայանալու վայրը՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարան` ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, հարկ 2, դատական նիստերի դահլիճ թիվ 2:
Անհրաժեշտ է դատական նիստին ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով:
Պարզաբանվում է, որ.
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ բողոք բերած անձը, ինչպես նաև դատավարության մասնակիցները պատշաճ ծանուցվում են նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ գործի դատաքննության համար:
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ծանուցագիրն ստանալուց հրաժարվելը հավասարեցվում է այն հանձնված լինելուն և խոչընդոտ չէ գործը քննելու համար: Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու մասին նշում է արվում ծանուցագրի վրա, որը վերադարձվում է դատարանին:


ԴԱՏԱՎՈՐ ԱԼ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ ՄԵԼԻՆԵ ՍԱՀՐԱԴՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` +(37410) 29-31-12

Էլ. փոստ`