Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԵԴ/5662/02/21 քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը-ծանուցագիր

11.08.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Վահագն Պավելի Գասպարյանին
ք.Երևան, Բակունցի 3, բնակարան 52

Միքայել Աշոտի Ադամյանին
ք.Երևան, Նոր Նորք, Ն. Ստեփանյան փողոց, 11 շենք, բնակարան 28

Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի` թիվ ԵԴ/5662/02/21 քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը:


ԵԴ/5662/02/21
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

06․03․2023թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քարտուղարությամբ Մերի Ավետիսյանի, մասնակցությամբ Վահագն Պավելի Գասպարյանի, դռնբաց դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Վահագն Պավելի Գասպարյանի ընդդեմ Միքայել Աշոտի Ադամյանի` սեփականության իրավունքով պատկանող գույքը վերադարձնելու, իսկ դրա անհնարինության դեպքում պատճառված վնասի հատուցման պահանջների մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Վահագն Պավելի Գասպարյանը 15.02.2021 թվականին հայց է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Միքայել Աշոտի Ադամյանի՝ սեփականության իրավունքով պատկանող գույքը վերադարձնելու պահանջի մասին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ս.Իսկանդարյան) 23.02.2021 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:
Վահագն Պավելի Գասպարյանը 26.02.2021 թվականին կրկին հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Միքայել Աշոտի Ադամյանի՝ սեփականության իրավունքով պատկանող գույքը վերադարձնելու պահանջի մասին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ս.Իսկանդարյան) 29.12.2021 թվականի որոշմամբ ներկայացված հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս.Իսկանդարյանի լիազորությունները դադարեցվելու հիմքով թիվ ԵԴ/5662/02/21 քաղաքացիական գործը 27.04.2022 թվականին մակագրվել և 29.04.2022 թվականին հանձնվել է ինձ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 02.05.2022 թվականին որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ՝ կողմերին ծանուցելով, որ գործի քննությունը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի ուժով սկսվում է սկզբից:
Պատասխանող Միքայել Աշոտի Ադամյանը ստացել է քաղաքացիական գործը վարույթ ընդունելու մասին որոշումը:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 05.09.2022 թվականի որոշմամբ հրավիրվել է նախնական դատական նիստ:
Վահագն Պավելի Գասպարյանի կողմից 03.10.2022թ. միջնորդություն է ներկայացրել դատարան՝ հայցի հիմքի և առարկայի փոփոխություն թույլատրելու վերաբերյալ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 04.10.2022 թվականի որոշմամբ հայցի հիմքի և առարկայի փոփոխությունը ճանաչվել է թույլատրելի։
Վահագն Պավելի Գասպարյանը դատարան ներկայացված հայցադիմումով խնդրել է պատասխանող Միքայել Աշոտի Ադամյանին պարտավորեցնել Վահագն Պավելի Գասպարյանին հետ վերադարձնել «Օպել Վեկտրա» 1.6 WOLOJBF19W5130340 նույնացման համարանիշով 1998 թվականի 34 AU 095 հաշվառման համարանիշի արտադրության տրանսպորտային միջոցը, իսկ գույքը վերադարձնելու անհնարինության դեպքում պատասխանող Միքայել Աշոտի Ադամյանից հօգուտ հայցվոր Վահագն Պավելի Գասպարյանի բռնագանձել 974.000 ՀՀ դրամ` որպես պատճառված վնաս։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
Դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախնական դատական նիստի ընթացքում քննարկել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը, հետևաբար գտնում է, որ պետք է կայացնել որոշում ապացուցման պարտականությունը բաշխելու մասին:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ, 169-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով` դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ԵԴ/5662/02/21 քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակել 2023 թվականի սեպտեմբերի 12-ին` ժամը «15:00»-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում (ՀՀ, ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10, դատական նիստերի դահլիճ` թիվ 7):
2. Թիվ ԵԴ/5662/02/21 քաղաքացիական գործով կայացնել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
3. Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին սույն որոշմամբ սահմանել.
3.1. Հայցվորը պետք է ապացուցի հետևյալ փաստերը՝
ա) Վահագն Պավելի Գասպարյանի և Միքայել Աշոտի Ադամյանի միջև պարտավորաիրավական հարաբերությունների ծագման փաստը,
բ) «Օպել Վեկտրա» 1.6 WOLOJBF19W5130340 նույնացման համարանիշով 1998 թվականի 34 AU 095 հաշվառման համարանիշի արտադրության տրանսպորտային միջոցը վերադարձնելու հիմքերի առկայության փաստը, այդ թվում՝ պատասխանողի կողմից պայմանգրի 2․1․2 կետով նախատեսված հիմքի, այն է՝ պատասխանողի կողմից ապրանքի համար վճարելուց հրաժարվելու փաստը,
գ) Վահագն Պավելի Գասպարյանի՝ «Օպել Վեկտրա» 1.6 WOLOJBF19W5130340 նույնացման համարանիշով 1998 թվականի 34 AU 095 հաշվառման համարանիշի արտադրության տրանսպորտային միջոցի սեփականատեր հանդիսանալու,
դ) վնասի առկայության և հատուցման ենթակա գումարը 974.000 ՀՀ դրամ կազմելու փաստերը,
ե) պատասխանող Միքայել Աշոտի Ադամյանի ոչ օրինաչափ վարքագծի առկայությունը,
զ) վնասի ու ենթադրյալ վնաս պատճառող անձի ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը,
է) վնասի հատուցման պահանջի բավարարման համար անհրաժեշտ պայմանների միաժամանակյա առկայությունը,
3.2. Պատասխանողը պետք է ապացուցի ներկայացված պահանջի մերժման, այդ թվում՝ սահմանված ժամկետում Վահագն Պավելի Գասպարյանի նկատմամբ ստանձնած պարտավորության պատշաճ կատարված լինելու փաստը:
4. Գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետ սահմանել մինչև 12.09.2023 թվականը:
5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:


ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Հր.Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 240161

Էլ. փոստ`