Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/25889/02/20 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին ծանուցում

11.08.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին ծանուցում

Արա Գնունի Հարությունյանին
(ք. Երևան,Նոր Նորք, Դավիթ Մալյան նրբացք 2 շենք բնակարան 42)

Թիվ ԵԴ/25889/02/20 քաղաքացիական գործով ըստ հայցի Արա Գնունի Հարությունյանի ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու, հերքման տեքստը հրապարակելուն պարտավորեցնելու, պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցման պահանջների մասին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 28.09.2022 թվականի վճռի դեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերության անունից ներկայացված վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի ( դատավոր Գ. Խաչատրյան) 06.07.2023 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Տեղեկացնում ենք Ձեզ, որ վերաքննիչ վարույթի դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում, որոնց կարող եք ծանոթանալ օրենքով սահմանված կարգով:



Հասցե` Գ.Նժդեհի 23

Հեռ..` 010-49-4811 316

Էլ. փոստ`