Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/4624/02/21 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին ծանուցում

11.08.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին ծանուցում

Գուրգեն Ջանիբեկի Հարությունյանին
(ք. Երևան, Շիրազի փողոց 48 շենք բն. 70)

Թիվ ԵԴ/4624/02/21 քաղաքացիական գործով ըստ հայցի Անահիտ Տիգրանի Թաշչիյանի ընդդեմ Գուրգեն Ջանիբեկի Հարությունյանի, երրորդ անձինք՝ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանություն, Մերուժան Բաբինյան՝ ավտոմեքենայի նկատմամբ սեփականության իրավունքը դադարած ճանաչելու և որպես սեփականության իրավունքի դադարման հետևանք՝ 25.06.2011 թվականից առաջացած գույքահարկի գծով հարկային պարտավորությունները դադարած ճանաչելու պահանջների մասին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 08.05.2023 թվականի վճռի դեմ Անահիտ Տիգրանի Թաշչիյանի ներկայացուցիչ Անի Բարսեղյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի ( դատավոր Գ. Խաչատրյան) 21.07.2023 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Տեղեկացնում ենք Ձեզ, որ վերաքննիչ վարույթի դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում, որոնց կարող եք ծանոթանալ օրենքով սահմանված կարգով:



Հասցե` Գ.Նժդեհի 23

Հեռ..` 010-49-4811 316

Էլ. փոստ`