Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԵԴ/32070/02/22 Քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

14.08.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդված

Պատասխանող՝ Էդգար Միշայի Հովհաննիսյանին
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Եղբայրության փողոց, 19 շենք, բնակարան 24

Դատավոր Ա. Շիլաջյանի վարույթում է քննվում թիվ ԵԴ/32070/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի ըստ հայցի <<ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ>> ՓԲ ընկերությունը ընդդեմ <<ԷԴԱԼԵՔՍ 9>> ՍՊ ընկերության, Ֆելիքս Ռուբենի Խաչատրյանի, Իլյիչ Վաղինակի Բեգլարյանի, Էդգար Միշայի Հովհաննիսյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1–ին կետի 11–րդ մասի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Դատարան անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ դատարանին տեղեկություններ հաղորդել և դատավարական փաստաթղթեր ուղարկել կարող եք նաև a.shilajyan@court.am էլեկտրոնային հասցեով:
Տեղեկացնում եմ, որ հերթական դատական նիստը նշանակվել է 2023 թվականի սեպտեմբերի 20-ին, ժամը 15:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրում:
ԴԱՏԱՎՈՐ՝ Ա. ՇԻԼԱՋՅԱՆ

Հասցե` Հրաչյա Ներսիսյան 10

Հեռ..` 010-24-08-31

Էլ. փոստ`