Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Պատասխանողներ՝ Սիրանուշ Հովհաննեսի Շախիկյանի /ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ, Նորագավիթ 2 փ., փկղ. 1/, Դավիթ Ստյոպայի Շախկյանի /ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ, Նորագավիթ 2 փ., փկղ. 1/, Գևորգ Հովհաննեսի Մարջինյանի /ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ, Արշակունյաց փ., 42/2 շենք, 56 բնակարան/, Մարիամ Ռաֆիկի Մկրտչյանի /ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ, Արշակունյաց փ., 42/2 շենք, 56 բնակարան/, Աննա Ղազարի Մարջիկյանի /ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ, Արշակունյաց փ., 42/2 շենք, 56 բնակարան/, Մարիամ Օհանեսի Մարջինյանի /ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ, Արշակունյաց փ., 42/2 շենք, 56 բնակարան/, Հովհաննես Գևորգի Մարջինյանին /ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ, Արշակունյաց փ., 42/2 շենք, 56 բնակարան/

14.08.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/0844/02/22

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

14 օգոստոսի 2023թ․ քաղաք Երևան
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ա․ Սաֆարյանի (այսուհետ՝ Դատարան), ուսումնասիրելով թիվ ԵԴ/0844/02/22 քաղաքացիական գործով հայցվորի միջնորդությունը՝ հայցից հրաժարվելու մասին

Պ Ա Ր Զ Ե Ց

Դատարանի վարույթում է գտնվում ըստ հայցի Արմեն Հակոբի Մարջինյանի, Գայանե Աղվանի Մարջինյանի, Աննա Հակոբի Մարջինյանի (այսուհետ նաև՝ Հայցվորներ) ընդդեմ Սիրանուշ Հովհաննեսի Շախիկյանի, Դավիթ Ստյոպայի Շախկյանի, Գևորգ Հովհաննեսի Մարջինյանի, Մարիամ Ռաֆիկի Մկրտչյանի, Աննա Ղազարի Մարջիկյանի, Մարիամ Օհանեսի Մարջինյանի, Հովհաննես Գևորգի Մարջինյանի (այսուհետ նաև՝ Պատասխանողներ)՝ գույքը բնեղենով առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում պատասխանողների կողմից հայցվորներին պատկանող բաժինների գնման, իսկ դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և վաճառքից ստացված գումարը սեփականատերերի միջև համամասնորեն բաժանելու պահանջի վերաբերյալ թիվ ԵԴ/0844/02/22 քաղաքացիական գործը:
Դատարանում 25․07.2023 թվականին ստացվել է Հայցվորների միջնորդությունը՝ հայցից հրաժարվելու վերաբերյալ, որը դատավոր Ա. Սաֆարյանի աշխատակազմին է հանձնվել 10.08.2023 թվականին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ եթե հայցվորը դատական նիստից դուրս ներկայացնում է պահանջներից հրաժարվելու մասին գրավոր միջնորդություն, ապա առաջին ատյանի դատարանը միջնորդությունն ստանալու պահից տասնօրյա ժամկետում հրավիրում է դատական նիստ` պահանջներից հրաժարվելու մասին միջնորդությունը և դատական ծախսերի բաշխման հարցերը քննելու նպատակով: Եթե հայցվորը նիստի ժամանակ պնդում է պահանջներից հրաժարվելու իր միջնորդությունը կամ պատշաճ տեղեկացված լինելու պայմաններում չի ներկայանում դատական նիստին, ապա առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում գործի վարույթը կարճելու մասին:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 183-րդ, 188-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով` Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1․ Ըստ հայցի Արմեն Հակոբի Մարջինյանի, Գայանե Աղվանի Մարջինյանի, Աննա Հակոբի Մարջինյանի ընդդեմ Սիրանուշ Հովհաննեսի Շախիկյանի, Դավիթ Ստյոպայի Շախկյանի, Գևորգ Հովհաննեսի Մարջինյանի, Մարիամ Ռաֆիկի Մկրտչյանի, Աննա Ղազարի Մարջիկյանի, Մարիամ Օհանեսի Մարջինյանի, Հովհաննես Գևորգի Մարջինյանի՝ գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ թիվ ԵԴ/0844/02/22 քաղաքացիական գործով հրավիրել դատական նիստ` 24.08.2023 թվականին` ժամը «12։40»-ին (հասցե՝ ք. Երևան, Հալաբյան փողոց, 41ա շենք, դատական նիստերի դահլիճ թիվ 3):
2․ Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ ԱՐՄԻՆԵ ՍԱՖԱՐՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` +37410 51 18 13

Էլ. փոստ`