Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՍնԴ/0042/02/19 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին ծանուցում

16.08.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՍնԴ/0042/02/19



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի
դեպոնացման մասին ծանուցում


Երրորդ անձ՝ Մարիետա Սարգսյանին
/ք․ Երևան, Կորյունի փողոց, 23 շենք, 32 բն․/


Թիվ ՍնԴ/0042/02/19 քաղաքացիական գործով, ըստ հայցի` Վարդան Վազգենի Սուքիասյանի ընդդեմ Նադեժդա Չուբարի Պարոնյանի, Նադեժդա Չուբարի Պարոնյանի սնանկության կառավարիչ Ժիրայր Պետյայի Արաբյանի, Գեղանուշ Վարդանի Եղյանի իրավահաջորդ Բագրատ Թաթոսի Ավետիսյանի, երրորդ անձինք` Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի, «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության և Մարիետա Արշավիրի Սարգսյանի` աճուրդն անվավեր ճանաչելու և որպես անվավերության հետևանք՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը, անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու, համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված անշարժ գույքի 1/2 բաժնեմասը բնեղենով առանձնացնելու և գույքն արգելանքից հանելու պահանջների մասին, Վարդան Վազգենի Սուքիասյանի ներկայացուցչի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք։ Վերաքննիչ բողոքը ՀՀ քաղաքացիական դատարանի /նախագահությամբ դատավոր Լ. Գրիգորյան, դատավորներ Մ․ Հարթենյան, Ս․ Սահակյան/ 01.08.2023 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Սույնով դուք տեղեկացվում եք, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ քաղաքացիական դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով:



Դատավորի օգնական՝ Ա. Խուդինյան

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +374 10 494811 /328/

Էլ. փոստ`