Թիվ ՏԴ/1725/02/23 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում
17.08.2023
Պատասխանող՝ Տաթևիկ Մովսեսի Նավասարդյանին
Հասցե՝ Տավուշի մարզ, ք. Բերդ, Բաղրամյան փ., տ. 33
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
4101, ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Կամոյի 2, հեռ. (0266) 2-22-02, tavush@court.am, court.am
ԴԴԱ-15/Ե_______________
« ___ » _______________ 2023թ․
Հայցվոր «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի ներկայացուցիչ՝
Աննա Սիսակյանին
Հասցե՝ ք. Երևան, Արգիշտի 4/1
Պատասխանող՝ Տաթևիկ Մովսեսի Նավասարդյանին
Հասցե՝ Տավուշի մարզ, ք. Բերդ, Բաղրամյան փ., տ. 33
Ուղարկվում է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ն. Անանյան) կողմից թիվ ՏԴ/1725/02/23 քաղաքացիական գործով «Դատական նիստ նշանակելու մասին» որոշումը:
Սույն գործով դատական նիստ է նշանակված 2023 թվականի օգոստոսի 22-ին՝ ժամը 17:55-ին, Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Նոյեմբերյանի նստավայրում (հասցե՝ ք. Նոյեմբերյան, Կամոյի 2, դատական նիստերի դահլիճ թիվ 1):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը՝ նաև լիազորագրով կամ լիազորությունները հավաստող այլ փաստաթղթով):
Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am կայքից:
Առդիր՝ «1» թերթից:
Դատավորի օգնական՝ Հ. Բաբաջանյան
Հասցե` ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Կամոյի 2
Հեռ..` (0266) 2-22-02
Էլ. փոստ`