Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՏԴ/1481/02/23 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում

17.08.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով։

Հայցվոր Վերգինե Ռաֆիկի Համբարձումյանի ներկայացուցիչ՝
Սամվել Թամազյանին
Հասցե՝ ք.Ալավերդի, Սանահին-Սարահարթ, 2/29, բն. 18

Պատասխանողներ՝ Մհեր Լևոնի Դերձյանին
Հասցե՝ Հասցե՝ ք. Դիլիջան, Գետափնյա փ., 10 շ., բն. 20

Նելլի Ժորայի Դալլաքյանին
Հասցե՝ Հասցե՝ ք. Դիլիջան, Գետափնյա փ., 10 շ., բն. 20

Լուսինե Լևոնի Դերձյանին
Հասցե՝ Հասցե՝ ք. Դիլիջան, Գետափնյա փ., 10 շ., բն. 20

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Քաղաքացիական գործ թիվ ՏԴ/1481/02/23

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

08 օգոստոսի 2023թ. ք. Նոյեմբերյան

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ` Դատարան)՝

նախագահությամբ՝

քարտուղարությամբ՝
մասնակցությամբ՝ դատավոր Նարինե Անանյանի,

Ռուզաննա Մամյանի,
հայցվորի ներկայացուցիչ
Սամվել Թամազյանի,

դռնբաց դատական նիստում քննարկելով ըստ հայցի Վերգինե Ռաֆիկի Համբարձումյանի ընդդեմ Մհեր Լևոնի Դերձյանի, Նելլի Ժորայի Դալլաքյանի և Լուսինե Լևոնի Դերձյանի՝ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց

Սույն քաղաքացիական գործով 08.08.2023թ. նշանակված նախնական դատական նիստի ընթացքում Դատարանն իրականացրել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածով սահմանված գործողությունները:
Դատարանը գտնում է, որ սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեն և ապացուցման են ենթակա հետևյալ փաստերը.
1) Վերգինե Ռաֆիկի Համբարձումյանի՝ Մհեր Լևոնի Դերձյանի պարտատեր հանդիսանալու փաստը,
2) Մհեր Լևոնի Դերձյանի այլ գույքերի անբավարարությունը Վերգինե Ռաֆիկի Համբարձումյանի պարտավորության կատարման համար,
3) Մհեր Լևոնի Դերձյանի՝ թիվ 048266 սեփականության վկայականով անշարժ գույքի ընդհանուր համատեղ սեփականության մասնակից հանդիսանալը, ընդհանուր գույքում Մհեր Լևոնի Դերձյանի ունեցած բաժնի չափը, մնացած մասնակիցների կազմը,
4) Մհեր Լևոնի Դերձյանի բաժինը բնեղենով առանձնացնելու անհնարինությունը,
5) Մհեր Լևոնի Դերձյանի բաժնի շուկայական արժեքը,
6) Վերգինե Ռաֆիկի Համբարձումյանի կողմից ընդհանուր համատեղ սեփականության մնացած մասնակիցներին պարտապանի բաժինը շուկայական գնով գնելու պահանջ ներկայացված լինելը,
7) Ընդհանուր համատեղ սեփականության մնացած մասնակիցների կողմից պարտապանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելը:
Դատարանը նաև գտնում է, որ ապացուցման կարիք ունեցող բոլոր փաստերը ենթակա են ապացուցման հայցվորի կողմից:
Միաժամանակ Դատարանը կողմերի համար սահմանում է ժամկետ՝ ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու համար՝ մինչև 29.08.2023թ.՝ ժամը 17:00-ն:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 169-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով՝ Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Սահմանել, որ սույն գործով ապացուցման են ենթակա հետևյալը փաստերը.
1.1 Վերգինե Ռաֆիկի Համբարձումյանի՝ Մհեր Լևոնի Դերձյանի պարտատեր հանդիսանալու փաստը,
1.2 Մհեր Լևոնի Դերձյանի այլ գույքերի անբավարարությունը Ընկերության պարտավորության կատարման համար,
1.3 Մհեր Լևոնի Դերձյանի՝ թիվ 048266 սեփականության վկայականով անշարժ գույքի ընդհանուր համատեղ սեփականության մասնակից հանդիսանալը, ընդհանուր գույքում Մհեր Լևոնի Դերձյանի ունեցած բաժնի չափը, մնացած մասնակիցների կազմը,
1.4 Մհեր Լևոնի Դերձյանի բաժինը բնեղենով առանձնացնելու անհնարինությունը,
1.5 Մհեր Լևոնի Դերձյանի բաժնի շուկայական արժեքը,
1.6 Վերգինե Ռաֆիկի Համբարձումյանի կողմից ընդհանուր համատեղ սեփականության մնացած մասնակիցներին պարտապանի բաժինը շուկայական գնով գնելու պահանջ ներկայացված լինելը,
1.7 Ընդհանուր համատեղ սեփականության մնացած մասնակիցների կողմից պարտապանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելը:
2. Սահմանել, որ նշված փաստերը ենթակա են ապացուցման հայցվոր Վերգինե Ռաֆիկի Համբարձումյանի կողմից:
3. Սահմանել, որ ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ կարող են ներկայացվել մինչև 29.08.2023թ.՝ ժամը 17:00-ն:
4. Նախնական դատական նիստ նշանակել 29.08.2023թ.՝ ժամը 17:00-ին, Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Նոյեմբերյանի նստավայրում:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ՝ Ն. ԱՆԱՆՅԱՆ


ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
4101, ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Կամոյի 2, հեռ.(0266) 2-22-02, tavush@court.am, court.am

ԴԴԱ-15/Ե_______________
«_____» _______________ 2023թ.
Հայցվոր Վերգինե Ռաֆիկի Համբարձումյանի ներկայացուցիչ՝
Սամվել Թամազյանին
Հասցե՝ ք.Ալավերդի, Սանահին-Սարահարթ, 2/29, բն. 18

Պատասխանողներ՝ Մհեր Լևոնի Դերձյանին
Հասցե՝ Հասցե՝ ք. Դիլիջան, Գետափնյա փ., 10 շ., բն. 20

Նելլի Ժորայի Դալլաքյանին
Հասցե՝ Հասցե՝ ք. Դիլիջան, Գետափնյա փ., 10 շ., բն. 20

Լուսինե Լևոնի Դերձյանին
Հասցե՝ Հասցե՝ ք. Դիլիջան, Գետափնյա փ., 10 շ., բն. 20

Ուղարկվում է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ն. Անանյան) թիվ ՏԴ/1481/02/23 քաղաքացիական գործով «Ապացուցման պարտականությունը բաշխելու և նախնական դատական նիստ նշանակելու մասին» որոշումը:
Սույն գործով դատական նիստ է նշանակված 2023 թվականի օգոստոսի 29-ին՝ ժամը 17:00-ին, Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Նոյեմբերյանի նստավայրում (հասցե՝ ք. Նոյեմբերյան, Կամոյի 2, դատական նիստերի դահլիճ թիվ 1):
Միաժամանակ տեղեկացնում ենք.
 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
 Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը՝ նաև լիազորագրով կամ լիազորությունները հավաստող այլ փաստաթղթով):
 Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am կայքից:

Առդիր՝ «1» թերթից:
Դատավորի օգնական՝ Հ. Բաբաջանյան

Հասցե` ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Կամոյի 2

Հեռ..` (0266) 2-22-02

Էլ. փոստ`