Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԿԴ/6323/02/23 աղաքացիական գործով դատական ծանուցագիր

18.08.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ կետ

Քաղաքացիական գործ թիվ ԿԴ/6323/02/23
ԴԴ 23
«____»______________ 2023թ.
Պատասխանող` Ալվարդ Ավագյանին
Հասցե`ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Սպանդարյան 16 շենք, 13 բնակարան


Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր

ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա.Արզումանյան) վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի ընդդեմ Ալվարդ Ավագյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին։
Հայցվոր «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի ներկայացուցչի կողմից 16.08.2023 թվականին դատարան է ներկայացվել հայցից հրաժարվելու և թիվ ԿԴ/6323/02/23 քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասին միջնորդություն;
Դատական նիստից դուրս ներկայացված պահանջներից հրաժարվելու մասին միջնորդությունը և դատական ծախսերի բաշխման հարցերը քննելու նպատակով թիվ ԿԴ/6323/02/23 քաղաքացիական գործով հրավիրել դատական նիստ :
Դատական նիստը նշանակվել է 2022 թվականի օգոստոսի 28-ին, ժամը 09:55-ին (դատական նիստերի դահլիճ 1) և Դուք նշված օրը և ժամին անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով կանչվում եք ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան(ՀՀ, Կոտայքի մարզ, Հրազդան, Միկրոշրջան թաղամաս, 13 փողոց, 1/1) վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես պատասխանող:
Դուք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32 հոդվածի 1-ին մասի համաձայն Դուք, որպես գործին մասնակցող անձ սույն օրենսգրքի և այլ օրենքների պահանջների պահպանմամբ, իրավունք ունեք. 1) ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ. 2) հայտնելու բացարկ. 3) ներկայացնելու ապացույցներ և մասնակցելու դրանց հետազոտմանը. 4) հարցեր տալու դատավարության մասնակիցներին. 5) միջնորդություններ անելու, ցուցմունքներ տալու դատարանին. 6) դատական նիստի ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնելու ձեր փաստարկները և դիրքորոշումը. 7) գործի քննության ընթացքում դիրքորոշում հայտնելու գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների և փաստարկների վերաբերյալ. 8) բողոքարկելու դատական ակտերը. 9) կատարելու սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված այլ դատավարական գործողություններ:

Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Միկրոշրջան թաղամաս, 13 փողոց, 1/1

Հեռ..` +374 222 2-69-26

Էլ. փոստ`