Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՏԴ/1764/02/23 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում

18.08.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրնեգրքի 95-րդ հոդված

Պատասխանող՝ Վրեժ Վոլոդյայի Խաչիկյանին
(հասցե՝ ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան,Տերյան փ., 3 շենք, բն. 3)



Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում թիվ ՏԴ/1764/02/23 քաղաքացիական գործն ըստ հայցի Հայարփի Արտաշի Անանյանի ընդդեմ Վոլոդյա Սարգիսի Խաչիկյանի, Վրեժ Վոլոդյայի Խաչիկյանի, Վեներա Վոլոդյայի Խաչիկյանի և Վալերի Վոլոդյայի Խաչիկյանի` Վալերի Խաչիկյանի բաժնեմասի արժեքի վրա բռնագանձում տարածելու նպատակով ընդհանուր բաժնային սեփականության ներքո գտնվող գույքից վերջինիս բաժինն առանձնացնելու,բաժինն առանձնացնելու անհնարինության և մյուս բաժնետերերի կողմից այդ բաժնի շուկայական արժեքը վճարելուց հրաժարվելու դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին, որի քննությունը հետաձգվել և նշանակվել է 2023 թվականի նոյեմբերի 02-ին, ժամը՝ 17:30-ին՝ ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Դիլիջանի նստավայրում (հասցե՝ ք. Դիլիջան, Շահումյան 15, թիվ 1 նիստերի դահլիճ):
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ ներկայացուցիչը՝ այդ թվում լիազորությունները հավաստող պատշաճ փաստաթղթով:
Ի գիտություն
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի համաձայն`
1. Առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե`
11) ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ն. ՕՀԱՆՅԱՆ

Հասցե` ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Շահումյան 15

Հեռ..` 27112

Էլ. փոստ`