Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԹԻՎ ԵԴ/28491/02/22 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

22.08.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

Պատասխանող՝ Արսեն Դավթի Մաչկալյանին
(ք.Երևան, Խաղաղ Դոնի փ., 5 շ., բն.180)

2022 թվականի հունիսի 03-ին «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ կողմից ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է մուտքագրվել հայցադիմում ընդդեմ Արսեն Դավիթի Մաչկալյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ս. Սահակյան) 17.06.2022թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ և գործը քննվել է պարզեցված վարույթի կարգով:
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ս. Սահակյան) 23.09.2022թ. վճռով «Ֆասթ Կրեդիտ» ՈւՎԿ ՓԲԸ հայցադիմումն ընդդեմ Արսեն Դավիթի Մաչկալյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին բավարարվել է: Վճռի համաձայն՝ Արսեն Դավիթի Մաչկալյանից հօգուտ «Ֆասթ Կրեդիտ» ՈւՎԿ ՓԲԸ-ի պետք է բռնագանձել 28608,16 ՀՀ դրամ, ինչպես նաև՝ 1500 ՀՀ դրամ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար։
Դատարանի (դատավոր՝ Ն.Հարությունյան) 2023 թվականի հուլիսի 03-ի որոշմամբ թիվ թիվ ԵԴ/28491/02/22 քաղաքացիական գործով ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի սեպտեմբերի 23-ի՝ վճռում տեղ գտած վրիպակը ուղղվել է, այն է՝ ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի սեպտեմբերի 23-ի վճռում «Ֆասթ Կրեդիտ» ՈւՎԿ ՓԲԸ» բառերը փոխարինվել է «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ» բառերով, իսկ «Դավիթի» հայրանունը փոխարինվել «Դավթի» հայրանվամբ:
Վրիպակն ուղղելու վերաբերյալ որոշումը 2023 թվականի հուլիսի 03-ին ուղարկվել է պատասխանող Արսեն Դավթի Մաչկալյանին՝ ք.Երևան, Խաղաղ Դոնի փ., 5 շ., բն.180 հասեցով: Նշված փոստային առաքանին հետ է վերադարձվել Դատարան «Տեղափոխված» նշումով:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի՝ այն դեպքերում, երբ, սույն օրենսգրքի համաձայն, դատավարական ժամկետի հաշվարկն սկսվում է դատավարական փաստաթուղթն ստանալու օրվանից, և դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ դատավարական փաստաթուղթը, կամ դատարանին հայտնի հասցեով ուղարկված դատավարական փաստաթուղթը վերադարձվել է, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել այն ստանալու մասին անդորրագիրը, կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է հրապարակային ծանուցում, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով: Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ յոթերորդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասի՝ եթե դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ ծանուցագիրը, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը), կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է՝ 1) ֆիզիկական անձի դեպքում` այդ անձի հաշվառման, աշխատանքի վայրի հայտնի հասցեով և անձի վերջին հայտնի բնակության վայրի համապատասխան համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարին, իսկ գործի նյութերում ֆիզիկական անձի այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ նաև այդ հասցեներով. 2) իրավաբանական անձի դեպքում՝ այդ անձի մշտապես գործող մարմնի գտնվելու վայրի հասցեով, իսկ գործի նյութերում իրավաբանական անձի այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ նաև այդ հասցեներով:
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ յոթերորդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Մ.ՊՈՂՈՍՅԱՆ

Հասցե` Ք.Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` (37410) 51-18-13

Էլ. փոստ`