Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՍԴ/1088/02/23 քաղաքացիական գործով դատական նիստի վերաբերյալ հրապարակային ծանուցում

28.08.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ, Սյունիքի մարզ, ք.Կապան, Մելիք-Ստեփանյան 3/2, հեո.(0285) 5-29-03, syuniq@court.am

Պատասխանող՝ Թեհմինե Սպարտակի Գրիգորյանին
ՀՀ, Սյունիքի մարզ, ք․ Գորիս, Վերիշեն, 9 փ․, տ․27

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածի համաձայն ուղարկվում է թիվ ՍԴ/1088/02/23 քաղաքացիական գործով պարզեցված վարույթը դադարեցնելու և գործն ընդհանուր հայցային վարույթի կարգով քննելու, նախնական դատական նիստ նշանակելու մասին դատարանի որոշումը:
Նախնական դատական նիստը նշանակվել է 2023 թվականի սեպտեմբերի 15-ին, ժամը՝ 16։20-ին, ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում։
Դուք հրավիրվում եք նախնական դատական նիստին որպես պատասխանող:
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Միաժամանակ Ձեզ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ պատասխանին կցվում են հայցադիմումի պատասխանը, կից ներկայացվող փաստաթղթերը և ապացույցները գործին մասնակցող անձանց ուղարկելը հավաստող ապացույցները։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 2-րդ, 4-րդ և 5-րդ մասերի պահանջների խախտմամբ ներկայացված պատասխանը համարվում է չներկայացված: Առաջին ատյանի դատարանը եռօրյա ժամկետում պատասխան ներկայացրած անձին տեղեկացնում է այդ մասին՝ նրան պարզաբանելով մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը նշված խախտումները վերացնելու իրավունքը:
Տեղեկացվում է, որ Ձեր կողմից չեն պահպանվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը՝ հայցադիմումի պատասխանին կից չի ներկայացվել հայցադիմումի պատասխանը գործին մասնակցող անձանց ուղարկելը հավաստող ապացույցը, ուստի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի 7-րդ մասի հիմքով ներկայացված պատասխանը համարվում է չներկայացված։
Միաժամանակ հայտնվում է, որ ՀՀ քաղ. դատ. օր.-ի 139-րդ հոդվածով սահմանված պահանջների պահպանմամբ Դուք պարտավոր եք սույն որոշումը ստանալու պահից երկշաբաթյա ժամկետում դատարան և գործին մասնակցող այլ անձանց ներկայացնել հայցադիմումի պատասխանը և դրան կից՝ Ձեր առարկությունները հիմնավորող ապացույցները, և պատասխանը՝ կից փաստաթղթերով հայցվորին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելը հավաստող փաստաթուղթը (փոստային անդորրագիրը):
Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր` ՀՀ քաղ. դատ. օր.-ի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Հայցադիմումի պատասխանը պետք է լինի ընթեռնելի։ Ելնելով գործի առանձնահատկություններից` դատարանը կարող է պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխան ներկայացնելու ժամկետը:
Հայցադիմումի պատասխանի և դրան կից ներկայացված փաստաթղթերի համար ՀՀ քաղ. դատ. օր.-ի 139-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ, և 5-րդ մասերի պահանջների խախտմամբ ներկայացված պատասխանը ՀՀ քաղ. դատ. օր.-ի 139-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն կհամարվի չներկայացված:
Քաղաքացիական գործին վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www. datalex.am դատական տեղեկատվական կայքից:

ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ՝ Վ․ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Հասցե` ք.Կապան, Մելիք-Ստեփանյան 3/2

Հեռ..` (0285) 5-29-03

Էլ. փոստ`