Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՐԱՉՅԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

29.08.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Արտաշատի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդված

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ․

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ Հարկային օրենսգրքով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով, որոշում եմ․




1.Հրաչյա Անդրանիկի Հարությունյանից հօգուտ Արտաշատ համայնքի բյուջե գանձել ընդամենը 270․312 /երկու հարյուր յոթանասուն հազար երեք հարյուր տասներկու/ ՀՀ դրամ՝ որպես փոխադրամիջոցի /900415151043/, գույքահարկի /900415151480/, հողի հարկի /900415151019/, անշարժ գույքի հարկի /900415005710/ և աղբահանության /900415151514/ վճարի գծով հարկային պարտավորությունների գումար՝ ներառյալ տույժերը։

2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արտաշատ համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

3.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից և/կամ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 29.1 հոդվածի 14-րդ և 15-րդ մասերով սահմանված գործողությունները կատարելուց հետո՝ հինգերորդ օրը:

Վարչական ակտ՝ https://artashat.am/Pages/DocFlow/Default.aspx?a=v&g=d1d99ca5-8e91-4ad3-9d9d-a52711122fa2

Հասցե` Արարատի մարզ, ք.Արտաշատ Օգոստոսի 23/62

Հեռ..` (0235) 22383

Էլ. փոստ`