Թիվ ՏԴ/2960/02/21 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում
30.08.2023
Պատասխանող Սեյրան Գուրիկի Անանյանի և երրորդ անձ
Արմենուհի Հրաչիկի Բաբինյանի ներկայացուցիչ՝
Սարգիս Խաչատրյանին
Հասցե՝ ք. Երևան, Հունան Ավետիսյան փ., 4 շ., բն. 71
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
4101, ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Կամոյի 2, հեռ.(0266) 2-22-02, tavush@court.am, court.am
ԴԴԱ-15/Ե_______________
«_____» _______________ 2023թ.
Հայցվոր Անժելա Ապետի Մարկոսյանի ներկայացուցիչ՝
Յուրա Ավայանին
Հասցե՝ ք. Երևան, Փ. Բյուզանդ, 1 շ., 49 տարածք
Պատասխանող Սեյրան Գուրիկի Անանյանի և երրորդ անձ
Արմենուհի Հրաչիկի Բաբինյանի ներկայացուցիչ՝
Սարգիս Խաչատրյանին
Հասցե՝ ք. Երևան, Հունան Ավետիսյան փ., 4 շ., բն. 71
Երրորդ անձ՝ «Տավուշի մարզի Դիլիջան նոտարական տարածքի» նոտար Ալբերտ Եգանյանին
Հասցե՝ ք. Դիլիջան, Մյասնիկյան 66
Ուղարկվում է թիվ ՏԴ/2960/02/21 քաղաքացիական գործով Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ն. Անանյան) Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ ներգրավելու մասին որոշումը:
Սույն գործով դատական նիստ է նշանակված 2023 թվականի սեպտեմբերի 26-ին՝ ժամը 14:00-ին, Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Նոյեմբերյանի նստավայրում (հասցե՝ ք. Նոյեմբերյան, Կամոյի 2, դատական նիստերի դահլիճ թիվ 1):
Միաժամանակ տեղեկացնում ենք.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը՝ նաև լիազորագրով կամ լիազորությունները հավաստող այլ փաստաթղթով):
Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am կայքից:
Առդիր՝ «1» թերթ:
Դատավորի օգնական՝ Հ. Բաբաջանյան
Հասցե` ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Կամոյի 2
Հեռ..` (0266) 2-22-02
Էլ. փոստ`