Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/31628/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

31.08.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մաս

Վարդան Վանիկի Անտոնյանին
/ք.Երևան, Երկաթուղայինների 2-րդ փողոց, տուն 3/

Քաղաքացիական գործ՝ ԵԴ/31628/02/20


ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
/ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ/

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.07.2023 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել Երևան համայնքի ներկայացուցչի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԴ/31628/02/20 քաղաքացիական գործով /ըստ հայցի Գեղամ, Գուրգեն և Տիգրան Անտոնյանների ընդդեմ Արմինե, Արարատ, Վարդան և Վահան Անտոնյանների` սեփականության իրավունքը ճանաչելու և փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգներ ճանաչելու պահանջների մասին/ կայացված 08.06.2022 թվականի վճռի դեմ:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին հայտնի՝ «ք.Երևան, Երկաթուղայինների 2-րդ փողոց, տուն 3» հասցեով ուղարկված դատավարական փաստաթղթերը փոստային ծառայությունն իրականացնող կազմակերպության կողմից վերադարձվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան ծրարի վրա՝ «Չի պահանջվել» նշումով:
Սույնով, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի, ծանուցվում եք՝ առ այն, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը՝ դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-49-48-11 (330):



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ ԳՈՀԱՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հասցե` ք.Երևան,Գ.Նժդեհի 23

Հեռ..` 010-49-48-11, 330

Էլ. փոստ`