Թիվ ԵԴ/1053/02/23 քաղաքացիական գործով պատասխանող Կարեն Նորայրի Ոսկանյանի վերաբերյալ դատական ծանուցագիր
31.08.2023
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ նաև՝ Դատարան), քննության առնելով ըստ հայցի <<ԱյԴի Բանկ>> ՓԲ ընկերության (այսուհետ նաև՝ Բանկ) ընդդեմ Կարեն Նորայրի Ոսկանյանի (այսուհետ նաև՝ Պատասխանող)՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու և ապացույցներ ներկայացնելու համար ժամկետ սահմանելու, դատաքննության նշանակելու հարցը,
ՈՐՈՇԵՑ
1. Քաղաքացիական գործն ըստ հայցի <<ԱյԴի Բանկ>> ՓԲԸ-ի ընդդեմ Կարեն Նորայրի Ոսկանյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, համարել դատաքննությանը նախապատրաստված:
2. Սահմանել գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու մեկամսյա ժամկետ (պատճենը նախապես ուղարկելով դատավարության կողմերին)՝ սկսած սույն որոշումը ստանալու պահից:
3. Քաղաքացիական գործի դատաքննությունը նշանակել 11.12.2023 թվականին, ժամը 14:15-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե` ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա
Հեռ..` +374 10 511813 /402, 403/
Էլ. փոստ`