Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 15.08.2023Թ. ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 1525Ա՝ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՍԱՀԱԿՅԱՆ ՊԱՐԹԵՎԻ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋԸ ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՕՐՎԱՆԻՑ ՀԵՏՈ` ՄԵԿ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՆՈՒՅՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄԸ ԿՐԿԻՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

01.09.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի համայնքապետարան
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 283-րդ հոդված

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՍԱՀԱԿՅԱՆ ՊԱՐԹԵՎԻ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋԸ ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ
ՀԱՄԱՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՕՐՎԱՆԻՑ ՀԵՏՈ` ՄԵԿ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՆՈՒՅՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄԸ ԿՐԿԻՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԵՎ
ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վաղարշապատ համայնքի ղեկավարը, քննության առնելով թիվ 80/23 վարչական գործը՝ Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փողոցի 10/51 հասցեում Հարություն Սահակյան Պարթևի անհատ ձեռնարկատիրոջ կողմից առանց համապատասխան թույլտվության համայնքի տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առք ու վաճառք իրականացնելու համար վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում նույն իրավախախտումը, կրկին կատարելու վերաբերյալ, պարզեց, որ.
Հարություն Սահակյան Պարթևի անհատ ձեռնարկատիրոջ (հասցե՝ ք. Էջմիածին, Մայակովսկու փող., թիվ 3, ՀՎՀՀ՝ 52154324, գրանցման համար 38.04754 / 2007-07-25), կողմից Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փողոցի 10/51 հասցեում կատարվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետով նախատեսված վարչական իրավախախտման հատկանիշներ պարունակող արարք, ինչի կապակցությամբ Վաղարշապատի համայնքապետարանի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի 03.07.2023 թվականին կազմված թիվ ՄՀ 11 արձանագրության հիման վրա 2023 թվականի հուլիսի 3-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ: Վաղարշապատի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը, հրավիրել և անցկացրել է լսում Հարություն Սահակյան Պարթևի անհատ ձեռնարկատիրոջ բացակայությամբ, ով պատշաճ ծանուցված է եղել վարչական վարույթի լսումների վայրի և ժամանակի մասին:
Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը
• Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի կողմից 03.07.2023 թ. կազմված թիվ ՄՀ 11 արձանագրությունը:
• Հանձնաժողովի թիվ 80/23 վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ 21.07.2023թ-ի թիվ 1 և 14.08.2023թ-ի թիվ 2 արձանագրությունները:
• Վաղարշապատ համայնքի ղեկավարի 06.09.2022 թվականի թիվ 1560Ա որոշումը:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Հարություն Սահակյան Պարթևի անհատ ձեռնարկատերը Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փողոցի 10/51 հասցեում առանց համապատասխան թույլտվության իրականացրել է համայնքի տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առք ու վաճառք, ինչի կապակցությամբ Վաղարշապատի համայնքապետարանում հարուցվել էր վարչական վարույթ, որը ավարտվել էր Վաղարշապատ համայնքի ղեկավարի վարույթում քննված թիվ 29/22 վարչական գործով 06.09.2022 թ-ին. կայացված թիվ 1560Ա որոշմամբ, որով Հարություն Սահակյան Պարթևի անհատ ձեռնարկատերը ենթարկվել էր վարչական պատասխանատվության և վարչական իրավախախտման համար նշանակվել էր տույժ:
Չնայած այն հանգամանքին, որ Հարություն Սահակյան Պարթևի անհատ ձեռնարկատերը Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փողոցի 10/51 հասցեում առանց համապատասխան թույլտվության համայնքի տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առք ու վաճառք իրականացնելու համար ենթարկվել էր վարչական տույժի, վերջինս շարունակել էր առանց համապատասխան թույլտվության իրականացնել նույն գործունեությունը, այսինքն Հարություն Սահակյան Պարթևի անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ առանց թույլտվության համայնքի տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առք ու վաճառք իրականացնելու համար վարչական տույժ նշանակելու օրվանից հետո մեկ տարվա ընթացքում կրկին կատարել է նույն իրավախախտումը, որի վերաբերյալ Վաղարշապատի համայնքապետարանի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի կողմից 03.07.2023 թ. կազմվել է թիվ ՄՀ 11 արձանագրությունը:
Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2023 թվականի հուլիսի 21-ին Վաղարշապատի համայնքապետարանում հրավիրվել է լսում, որին մասնակցելու նպատակով ծանուցումը ուղարկվել է Հարություն Սահակյան Պարթևի անհատ ձեռնարկատիրոջը, սակայն ծանուցման հետադարձ փոստային առաքանին չի վերադարձել:
Հիմք ընդունելով այն փաստը, որ Հարություն Սահակյան Պարթևի անհատ ձեռնարկատերը պատշաճ չէր ծանուցվել վարչական վարույթի վերաբերյալ, լսումները հետաձգվեցին և նշանակվեցին 2023 թվականի օգոստոսի 14-ին, իսկ ծանուցումը հրապարակվեց ՀՀ հրապարակային ծանուցումների azdarar.am պաշտոնական կայքում:
Չնայած պատշաճ ծանուցմանը 2023 թվականի օգոստոսի 14-ին հրավիրված վարչական վարույթի լսումներին Հարություն Սահակյան Պարթևի անհատ ձեռնարկատերը չներկայացավ:
Հարություն Սահակյան Պարթևի անհատ ձեռնարկատերը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածի համաձայն` պատշաճ ծանուցված լինելով վարչական նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին չի ներկայացել վարչական վարույթի լսմանը, չի ներկայացրել բացատրություններ և միջնորդություններ:
Վարչական ակտ ընդունելու իրավական հիմերը.
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ առանց թույլտվության համայնքի տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առք ու վաճառք իրականացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ սույն մասով նախատեսված խախտումը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով
«Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության համայնքներում սահմանվում են տեղական տուրք` համայնքի վարչական տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որոշակի վայրում մանրածախ առք ու վաճառք իրականացնելու թույլտվության համար։
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն՝յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:
Այսինքն` Հարություն Սահակյան Պարթևի անհատ ձեռնարկատերը Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փողոցի 10/51 հասցեում առանց համապատասխան թույլտվության համայնքի տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առք ու վաճառք իրականացնելու համար վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում կրկին կատարել է նույն իրավախախտումները:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետով, 23-րդ և 35-րդ հոդվածներով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Հարություն Սահակյան Պարթևի անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ նշանակել տուգանք՝ առանց թույլտվության համայնքի տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առք ու վաճառք իրականացնելու համար վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելու համար 200 000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ:
2. Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրատարակելու միջոցով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, Վաղարշապատ համայնք ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (0231)5-36-63 (650)

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`