Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/40094/02/21 քաղաքացիական գործով Դավիթ Վարդանի Հարությունյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

01.09.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ՝ նաև Դատարան), ուսումնասիրելով ըստ հայցի Կարինե Արամայիսի Ղազարյանի, Գագիկ Գևորգի Հարությունյանի, Նահապետ Գևորգի Հարությունյանի, Ռիտա Երվանդի Ավետիսյանի, Արտեմ Վարուժանի Հարությունյանի (այսուհետ նաև՝ հայցվորներ) ընդդեմ Ժիրայր Նահապետի Հարությունյանի (այսուհետ նաև՝ Պատասխանող)՝ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, ժառանգական գույքի բաժնի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին և ըստ հակընդդեմ հայցի Ժիրայր Նահապետի Հարությունյանի ընդդեմ Կարինե Արամայիսի Ղազարյանի, Գագիկ Գևորգի Հարությունյանի, Նահապետ Գևորգի Հարությունյանի, Ռիտա Երվանդի Ավետիսյանի, Արտեմ Վարուժանի Հարությունյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք՝ Կիմա Նահապետի Մնացականյանի, Դավիթ Վարդանի Հարությունյանի, Սիլվա Վարդանի Հարությունյանի, Լյովա Նահապետի Հարությունյանի, Լաուրա Նահապետի Հարությունյանի՝ փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործի նյութերը,


ՈՐՈՇԵՑ

1. Սահմանել թիվ ԵԴ/65175/02/22 քաղաքացիական գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, ապացուցման ենթակա փաստերը, գործին մասնակցող յուրաքանչյուր անձի վրա դրված ապացուցման պարտականությունը՝ ըստ սույն որոշման պատճառաբանական մասի:
2. Սահմանել գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու երկամսյա ժամկետ (պատճենը նախապես ուղարկելով դատավարության կողմերին)՝ սկսած սույն որոշումը ստանալու պահից:
3. Հրավիրել նախնական դատական նիստ 26.09.2023 թվականին, ժամը` 11:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե` ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
4. Որոշումը եռօրյա ժամկետում պատշաճ ձևով ուղարկել գործին մասնակցող անձանց:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`