Հա․ ԵԴ/12292/02/23 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերը Դատարանում դեպոնացված լինելու վերաբերյալ ծանուցում
01.09.2023
ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավար
պարոն Հ․ Բալայան
(Հասցե՝ ՀՀ, ք․Երևան, Սասունցի Դավթի փողոց, հ․ 87 )
Հարգելի պարոն Բալայան
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան) (դատավոր Ա․Օհանյան) վարույթում է գտնվում հա. ԵԴ/12292/02/23 քաղաքացիական գործը:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով և հիմք ընդունելով այն, որ դատավարության մասնակիցը
հրաժարվել է ստանալ ծանուցագիրը, կամ
նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ
ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը), կամ
դատավարության մասնակցի հասցեն անհայտ է ,
ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկվում է այդ անձի հաշվառման, աշխատանքի վայրի հայտնի հասցեով և անձի վերջին հայտնի բնակության վայրի համապատասխան համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարին, իսկ տվյալ դեպքում դատարանը գործը քննում է նրա վերջին հայտնի հաշվառման վայրի և անձի վերջին հայտնի բնակության վայրի` համայնքի ղեկավարի կողմից ծանուցում ստանալու փաստը հավաստող մակագրությամբ հաղորդագրություն ստանալուց հետո:
Ուստի խնդրում եմ հնարավոր բոլոր միջոցներով, սույն ծանուցումը ստանալու օրվանից հետո ողջամիտ ժամկետում Վալյա Սաշիկի Սարգսյանին (հասցե՝ ՀՀ, ք․Երևան, Էրեբունի, Լ․Մելիքյան փողոց, տուն 50 ) տեղեկացնել Դատարանում հարուցված հա. ԵԴ/12292/02/23 քաղաքացիական գործի և դրա շրջանակներում ներքոհիշյալ գործողությունների վերաբերյալ.
2023 թվականի հոկտեմբերի 25-ին, ժամը՝ 11։00-ին ք․Երևան, Մովսես Խորենացու 162Ա հասցեում գտնվող դատարանի շենքի թիվ 7 դատական նիստերի դահլիճում հրավիրված է դատական նիստ:
V Սույն քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Դատարանում և գործին մասնակցող անձը իրավունք ունի ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ:
Հարգանքով՝
ԴԱՏԱՎՈՐ` Ա. ՕՀԱՆՅԱՆ
Հասցե` ՀՀ, ք․Երևան․ Մ․Խորենացու 162Ա
Հեռ..` +37410576784
Էլ. փոստ`