Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ՇԴ2/1155/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

04.09.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավորության օրնսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մաս

Պատասխանող՝ Աննա Մեխակի Թորոսյանին
(հասցե՝ ՀՀ Շիրակի մարզ, ք․ Գյումրի, Գարեգին Ա փողոց, 10 շենք, բնակարան 2)


Տեղեկացվում է, որ թիվ ՇԴ2/1155/02/22 քաղաքացիական գործով 2023 թվականի հուլիսի 03-ին ժամը 16:30-ին ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված նախնական դատական նիստին Դատարանը գործը համարելով դատաքննությանը նախապատրաստված գործի դատաքննությունը նշանակել է 2023 թվականի հոկտեմբերի 30-ին ժամը 14։30-ին (հասցե` ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, Բաղրամյան 40, թիվ 1 դատական նիստերի դահլիճ):
Խնդրվում է նշված օրը ներկայանալ դատական նիստին անձը հաստատող փաստաթղթով /ներկայացուցիչը համապատասխան լիազորագրով/:
Ի գիտություն
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

ԴԱՏԱՎՈՐ՝ Ա.ՍԱՐՈՅԱՆ




Դատավորի օգնական` Լ. Գրիգորյան

Հասցե` ՀՀ ՇՄ ք․ Արթիկ, Բաղրամյան 40

Հեռ..` 0244/5-53-04

Էլ. փոստ`