Թիվ ԵԴ2/11075/02/23 քաղաքացիական գործով Էսթեր Խաչիկի Մաթենջյանի վերաբերյալ դատական ծանուցագիր
05.09.2023
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ2/11075/02/23
ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
07 օգոստոսի 2023թ. ք. Երևան
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, /դատավոր Ա. Մկրտչյան/, ծանոթանալով «Ինեկոբանկ» ՓԲ ընկերության կողմից ներկայացված հայցադիմումին և կից փաստաթղթերին,
ՊԱՐԶԵՑ
«Ինեկոբանկ» ՓԲ ընկերությունը 29.06.2023 թվականին հայցադիմում է ներկայացրել ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ընդդեմ Ալվինա Ալբերտի Հովհաննիսյանի, Տիգրան Վարդանի Մալխասյանի, Դավիթ Վարդանի Մալխասյանի, Էսթեր Խաչիկի Մաթենջյանի, Վարդան Տիգրանի Մալխասյանի՝ ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելու մասին, որը դատավոր Ա. Մկրտչյանի՝ 14.07.2023թ. որոշմամբ վերադարձվել է:
Հայցադիմումը կրկին է ներկայացվել 25.07.2023թ., իսկ դատավորի աշխատակամզին է հանձնվել 27.07.2023 թվականին:
Ներկայացված հայցադիմումում պահպանվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ և 122-րդ հոդվածների պահանջները, ուստի հայցադիմումը պետք է ընդունել վարույթ:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ և 200-րդ հոդվածներով, դատարանը
ՈՐՈՇԵՑ
Հայցադիմումն ընդունել վարույթ:
Հայցադիմումի սկզբնական ներկայացման օր համարել՝ 29.06.2023թ.:
Որոշումն ենթակա չէ բողոքարկման:
ԴԱՏԱՎՈՐ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա
Հեռ..` 01051813
Էլ. փոստ`