Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/18521/02/23 քաղաքացիական գործով «Հայկական Կարմիր Խաչի Ընկերություն» հասարակական կազմակերպության վերաբերյալ դատական ծանուցագիր

05.09.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավորության օենսգրքի 99 հոդված 3-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ2/18521/02/23



ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ և ՊԱՏԱՍԽԱՆՈՂԻՑ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ՄԱՍԻՆ
31 հուլիս 2023թ. ք. Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, /դատավոր Ա. Մկրտչյան/, ծանոթանալով Հայկ Անդրանիկի Ավագյանի հայցադիմումին /այսուհետև՝ հայցադիմում/ ընդդեմ «Հայկական Կարմիր Խաչի Ընկերություն» հասարակական կազմակերպության՝ 30.05.2023թ. թիվ 62 հրամանը անվավեր ճանաչելու, հայցվորին նախկին աշխատանքում վերականգնելու, հարկադիր պարապուրդի համար միջին աշխատավարրձը բռնագանձելու, իսկ աշխատանքի չվերականգնելու դեպքում ամբողջ ժամանակահատվածի համար հարկադիր պարապուրդի համար միջին աշխատավարձ բռնագանձելու, միջին աշխատավարձի աշխատավարձի տասներկուապատիկը որպես հատուցում վճարելուն պարտավորեցնելու, 2023թ. ապրիլ-մայիս ամիսների համար հիմնական և լրացուցիչ աշխատավարձերը բռնագանձելու պահանջների մասին,

ՊԱՐԶԵՑ

Հայցադիմումը ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան է ներկայացվել 25.07.2023թ., որը նույն օրը մակագրվել է դատավոր Ա. Մկրտչյանին, և դատավորի աշխատակազմին է հանձնվել 28.07.2023թ.:
Հայցադիմումում պահպանվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ և 122-րդ հոդվածների պահանջները, ուստի հայցադիմումը պետք է ընդունել վարույթ:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ, 127-րդ, 200-րդ և 211-րդ հոդվածներով, դատարանը

ՈՐՈՇԵՑ

Հայցադիմումն ընդունել վարույթ:
Պատասխանողից պահանջել սույն որոշումն ստանալու օրվանից մեկշաբաթյա ժամկետում Դատարան ներկայացնել հետևյալ ապացույցները`
1) վիճարկվող անհատական իրավական ակտի հիմքում ընկած փաստերը հաստատող ապացույցները,
2) վիճարկվող անհատական իրավական ակտում որպես հիմք վկայակոչված ներքին և անհատական իրավական ակտերը,
3) աշխատողի գործունեությունը կարգավորող պայմանագրերը:
Որոշումն ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա

Հեռ..` 01051813

Էլ. փոստ`