Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԵԴ/63902/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

05.09.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
0014, ք. Երևան, Հր. Ներսիսյան 10, հեռ. (00374 10) 24-01-61

Հարություն Սարիբեկի Անտոնյանին
ՀՀ, ք. Երևան,Կոմիտասի պողոտա, 58 շենք, բնակարան 3

Միլենա Գեղամի Անտոնյանին
ք.Երևան, Կոմիտասի պողոտա 58 շենք, բնակարան 3

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի վարույթում է գտնվում թիվ ԵԴ/63902/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի Միլենա Գեղամի Անտոնյանի ընդդեմ Հարություն Սարիբեկի Անտոնյանի՝ անշարժ գույքի 1/2 բաժնի նկատմամբ սեփականություն իրավունքը ճանաչելու և որպես հետևանք մասնակի՝ 1/2 մասով սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախագահող դատավոր Ռ.Բունիաթյանը 16.10.2023-20.10.2023թթ. մասնակցելու է դատավորի վերապատրաստման դասընթացների՝ 2023 թվականի հոկտեմբերի 16-ին, ժամը 16:00-ին նշանակված դատական նիստը տեղափոխվել է և կայանալու է 2023 թվականի նոյեմբերի 17-ին, ժամը 11:30-ին՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրում, դատական նիստերի թիվ 7 դահլիճում (հասցե` ք.Երևան, Հր.Ներսիսյան 10):


Միևնույն ժամանակ պարզաբանվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետն առ այն, որ՝ առաջին ատյանի դատարանը հայցը կամ դիմումը թողնում է առաց քննության, եթե ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:


Դատավորի օգնական` Կ.Հովհաննիսյան

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 240161

Էլ. փոստ`