Դատական ծանուցում ՍնԴ/1419/04/23 ԱՁ «Հասմիկ Թիրաբյան Մերուժանի»-ին
08.09.2023
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
0065, քաղաք Երևան, Օտյան 53/2
№ՍնԴ/1419/04/23 21.08.2023թ.
ԴԴ-9.2-
ԱՁ «Հասմիկ Թիրաբյան Մերուժանի»
/ք. Արմավիր, Ջիվանու փողոց, 19 շենք, բն. 12/
Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի 2022 թվականի մարտի 04-ի որոշմամբ վարույթ է ընդունվել «Հասմիկ Թիրաբյան Մերուժանի» անհատ ձեռնարկատիրոջը(ՀՎՀՀ 49635678, հաշվառման համարը՝ 83.1066769, գրանցման ամսաթիվը՝ 02.04.2019թ., անձնագիր՝ AR0210167, տրված՝ 28.02.2017թ. 048-ի կողմից, հասցե՝ քաքաղ Արմավիր, Ջիվանու փողոց, 19 շենք, բնակարան 12) սնանկ ճանաչելու պահանջի մասին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի դիմումը:
Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանը 04.03.2022թ. որոշումը` դիմումը վարույթ ընդունելու մասին, դիմումի և կից փաստաթղթերի պատճեններն ուղարկել «Հասմիկ Թիրաբյան Մերուժանի» անհատ ձեռնարկատիրոջը` դիմողի կողմից որպես պարտապանի հասցե նշված՝ քաղաք Արմավիր, Ջիվանու փողոց, 19 շենք, բնակարան 12 հասցեով, պարտապանին տրամադրելով 15 օրյա ժամկետ` սնանկությունը վիճարկելու համար, սակայն դատարանի կողմից ուղարկված որոշումը և դատավարական մյուս փաստաթղթերը հետ են վերադարձվել փոստային առաքումն իրականացնող ընկերության կողմից «տեղափոխված է» պատճառաբանությամբ:
Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի 21.08.2023թ-ի որոշմամբ «Հասմիկ Թիրաբյան Մերուժանի» անհատ ձեռնարկատիրոջ, նրա գույքի, ինչպես նաև հաշվապահական և այլ փաստաթղթերի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ռ. ՂԱԶԱՐՅԱՆ
Հասցե` քաղաք Երևան, Օտյան 53/2
Հեռ..` +37410741850
Էլ. փոստ`