Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՍԴ3/0850/02/21 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին ծանուցում

08.09.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարություն 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույւն պահանջներ
չներկայացնող երրորդ անձինք՝
Ջուլիետա Հայրապետյանին
Սյունիքի մարզ, Տաթև համայնք, փող. 3, տուն 15

Գոհար Հայրապետյանին
ք. Երևան, Օգանովի փող. շենք 10, բն 23

Լևիկ Հայրապետյանին
ք. Երևան, Օգանովի փող. շենք 10, բն 23

Լիանա Հայրապետյանին
Ֆրանսիայի Հանրապետություն, ք.Փարիզ,32 rue Bouret

Շուշան Հայրապետյանին
Սյունիքի մարզ, Տաթև համայնք, գ.Հարժիս,փող. 6, տուն 17


Քաղաքացիական գործ թիվ ՍԴ1/0850/02/21



Տեղեկացնում ենք, որ ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի վարույթում է գտնվում թիվ ՍԴ1/0850/02/21 քաղաքացիական գործն ըստ հայցի մԽԻԹԱՐ ընդդեմ Լյուդմիլա Գառնիկի Հասրաթյանի՝ ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքում պարտապանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին։
Ներկայացված հայցադիմումով Հայցվորը խնդրել է Աիդա Հասրաթյանի, Գենարիկ, Գրենիկ, Լյուդմիլա, Գրավիկ Հասրաթյանների, Զինա Հովակիմյանի անվամբ համատեղ սեփականության իրավունքով գրանցված ըստ թիվ 517580 վկայականի Սյունիքի մարզի Խնածախ համայնքի բնակելի տան և Խնածախ համայնքում ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով գրանցված ըստ սեփականության իրավունքի գրանցման թիվ 517592, 517591, 517590, 517590, 517584, 517586, 517593, 517587, 517589, 517585, 517588, 517583, 517582, 517581 վկայականների գյուղատնտեսական նշանակության վարելահողերի, խոտհարքերի և պտղատու այգու մեջ բնեղենով առանձնացնել պարտապան Լյուդմիլա Գառնիկի Հասրաթյանի 1/6-րդ բաժինն ընդհանուր գույքից՝ դրա վրա բռնագանձումը տարածելու համար: Պարտապանի բաժինն առանձնացնելու անհնարինության կամ աննպատակահարմարության դեպքում վճիռ կայացնել հրապարակային սակարկություններով վաճառել վերը նշված 14 միավոր գույքերն ամբողջությամբ՝ բռնագանձումը տարածելով պարտապան Լյուդմիլա Հասրաթյանի 1/6 բաժնի վրա՝ մնացած գումարը բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցներին՝ նրանց բաժիններին համաչափ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ գործին մասնակցող անձինք են՝ երրորդ անձինք.։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի համաձայն՝ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք կարող են գործի մեջ մտնել հայցվորի կամ պատասխանողի կողմում մինչև դատաքննության ավարտը, իսկ սույն օրենսգրքի 41-րդ և 42-րդ գլուխներով նախատեսված կարգով քննվող գործերով՝ մինչև եզրափակիչ դատական ակտի հրապարակումը, եթե

գործով կայացվող վճիռը կարող է ազդել կողմերից մեկի հանդեպ նրանց ունեցած իրավունքների կամ պարտականությունների վրա կամ կարող է հանգեցնել նման իրավունքների և պարտականությունների ծագմանը:
Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք կարող են ներգրավվել գործին իրենց միջնորդության հիման վրա:
Եթե առաջին ատյանի դատարանը գտնում է, որ դատական ակտը կարող է անխուսափելիորեն ազդել որոշակի անձանց իրավունքների և պարտականությունների վրա, ապա ծանուցում է տվյալ անձանց` որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ներգրավվելու նրանց իրավունքի և դրա իրականացման կարգի վերաբերյալ:

Հաշվի առնելով, որ սույն գործով կայացվելիք դատական ակտը անխուսափելիորեն կարող է ազդել Ձեր իրավունքների և պարտականությունների վրա՝ առաջարկվում է սույն ծանուցումն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Սիսիան, Գ. Նժդեհի 6) ներկայացնել գրավոր միջնորդություն՝ գործով երրորդ անձ ներգարվվելու մասին, եթե գտնում եք, որ սույն գործով կայացվելիք եզրափակիչ դատական ակտը կարող է ազդել Ձեր իրավունքների և պարտականությունների ծավալի վրա:
Պարզաբանվում է, որ գրավոր Միջնորդություն ներկայացնելու դեպքում անհրաժեշտ է դրա օրինակը ուղարկել գործին մասնակցող անձանց՝ տվյալ դեպքում Հայցվորին և Պատասխանողին (հասցեները նշված են սույն ծանուցագրին կից ներկայացվող հայցադիմում) և ուղարկելու փաստը հավաստող ապացույցը/փոստային անդորրագիրը ներկայացնել Դատարան՝ միջնորդության հետ միասին:

Միևնույն ժամանակ ուղարկվում է Հայցադիմումի պատճենը, որը հնարավորություն կտա Ձեզ ամբողջությամբ պարզել վեճի էությունը:

Նշված ժամկետում Դատարանին միջնորդություն չներկայացնելու դեպքում Դատարանը կհամարի, որ դուք միջնորդություն ներկայացնելու և գործին մասնակցելու ցանկություն չունեք և գործի քննությունը կշարունակվի այդ պայմաններում:

Առդիր՝ հայցադիմումը « 4 » թերթից:

Դատավորի գործավար Ն․ Հայրապետյան
Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am կայքից:

Հասցե` ք,Սիսիան, Գ․ Նժդեհի 6

Հեռ..` 0283023882

Էլ. փոստ`