Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՏԴ/0192/02/21 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում

11.09.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով։

Անգործունակ ճանաչվող անձ՝ Անահիտ Ջահանի Ազատյանին
Հասցե՝ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Տերյան փ., 5 շ., բն. 4

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Քաղաքացիական գործ թիվ ՏԴ/0192/02/21

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ԵՎ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

24 հուլիսի 2023թ. ք. Նոյեմբերյան

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ` Դատարան),

քննելով ըստ դիմումի Սարգիս Սուրենի Աբովյանի, իրավուսու մարմին՝ Նոյեմբերյան համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով՝ անձին անգործունակ ճանաչելու պահանջի մասին քաղաքացիական գործի վարույթը վերսկսելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Ներկայացված դիմումը Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Կուրեխյան) 04.02.2021թ. որոշմամբ ընդունվել է վարույթ։
Դատավոր Ա. Կուրեխյանի վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր նշանակվելու հիմքով սույն քաղաքացիական գործը մակագրվել է դատավոր Ա. Ջավախյանին:
Դատավոր Ա. Ջավախյանի 29.10.2021թ. որոշմամբ քաղաքացիական գործը ընդունվել է վարույթ և գործի կասեցված վարույթը վերսկսվել է։
Դատավոր Ա. Ջավախյանի 10.08.2022թ. որոշմամբ սույն գործով նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն՝ կասեցնելով քաղաքացիական գործի վարույթը:
Դատավոր Ա. Ջավախյանի՝ այլ դատարան տեղափոխվելու կապակցությամբ սույն քաղաքացիական գործը վերաբաշխվել է և մակագրվել Դատարանին:
Դատարանի 01.03.2023թ. որոշմամբ քաղաքացիական գործը ընդունվել է վարույթ, վերսկսվել է գործի կասեցված վարույթը և նշանակվել է նախնական դատական նիստ՝ 21.03.2023թ.:
21.03.2023թ. նշանակված նախնական դատական նիստի ընթացքում պարզելով, որ փորձաքննություն չի իրականացվել, Դատարանը որոշել է գործի վարույթը կասեցնել:
29.06.2023թ. դատարանում ստացվել է ՀՀ առողջապահության նախարարությանը կից միջգերատեսչական ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովի գրությունը, որով հայտնել են, որ 16.03.2023թ. և 24.05.2023թ. նշանակված դատահոգեբուժական փորձաքննությունը տեղի չի ունեցել՝ Անահիտ Ազատյանի փորձագիտական հանձնաժողովին չներկայանալու պատճառով: Կրկին նշանակվել է փորձաքննության օր՝ 07.07.2023թ.:
19.07.2023թ. Դատարանին է հանձնվել ՀՀ առողջապահության նախարարությանը կից միջգերատեսչական ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովի գրությունը, որով հայտնել են, որ նշանակված թվով երեք փորձաքննությունները չեն կայացել՝ Անահիտ Ազատյանի հանձնաժողովին չներկայանալու պատճառով, ուստի որոշման պահանջները թողնում են անկատար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 159-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը գործի վարույթի կասեցումն առաջացրած հանգամանքները վերանալու մասին իրեն հայտնի դառնալուց հետո` եռօրյա ժամկետում, իր նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ վերսկսում է գործի վարույթը:
Նկատի ունենալով, որ սույն քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է փորձաքննություն նշանակված լինելու հիմքով, իսկ 19.07.2023թ. Դատարանին հանձնված՝ ՀՀ առողջապահության նախարարությանը կից միջգերատեսչական ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովի գրության համաձայն, որոշման պահանջները թողնվել են անկատար, Դատարանը գտնում է, որ գործի վարույթը պետք է վերսկսել և նշանակել նախնական դատական նիստ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 159-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով՝ Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վերսկսել քաղաքացիական գործի վարույթը:
2. Նախնական դատական նիստ նշանակել 29.09.2023թ.՝ ժամը 15:00-ին, Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Նոյեմբերյանի նստավայրում:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ՝ Ն. ԱՆԱՆՅԱՆ

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
4101, ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Կամոյի 2, հեռ.(0266) 2-22-02 tavush@court.am, court.am


ԴԴԱ-15/Ե_______________
« ___ » _______________ 2023թ․
Դիմող՝ Սարգիս Սուրենի Աբովյանին
Հասցե՝ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Տերյան փ., 5 շ., բն. 4

Անգործունակ ճանաչվող անձ՝ Անահիտ Ջահանի Ազատյանին
Հասցե՝ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Տերյան փ., 5 շ., բն. 4

Նոյեմբերյան համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնին
Հասցե՝ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 4

Հանրային պաշտպան՝ Գայանե Ալիխանյանին
Հասցե՝ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Գայի 78/11


Ուղարկվում է թիվ ՏԴ/0192/02/21 քաղաքացիական գործով Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ն. Անանյան) Գործի վարույթը վերսկսելու և նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշումը:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ սույն գործով նախնական դատական նիստ է նշանակվել 29.09.2023թ.՝ ժամը 15:00-ին, Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Նոյեմբերյանի նստավայրում (հասցե՝ ք. Նոյեմբերյան, Կամոյի 2, դատական նիստերի դահլիճ թիվ 1):
 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
 Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը՝ նաև լիազորագրով կամ լիազորությունները հավաստող այլ փաստաթղթով):
 Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am կայքից:

Առդիր՝ «1» թերթից:

Դատավորի օգնական՝ Հ. Բաբաջանյան

Հասցե` ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Կամոյի 2

Հեռ..` (0266) 2-22-02

Էլ. փոստ`