Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հ ա ղ ո ր դ ա գ ր ո ւ թ յ ո ւ ն

12.09.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի


ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 244-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով` հայտնվում է, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի վարույթում է գտնվում թիվ ԵԴ2/21639/02/23 քաղաքացիական գործով «Երևան Տելեկոմ» ՓԲ ընկերության դիմումը` շարժական գույքը՝ 2017թ. լուծարված «Գլոբալ Սոֆտ» ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող «Երևան Տելեկոմ» ՓԲ ընկերության 36735 հատ բաժնետոմսերը տիրազուրկ ճանաչելու և դրա նկատմամբ դիմողի սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին:
«Երևան Տելեկոմ» ՓԲ ընկերության դիմումը` շարժական գույքը՝2017թ. լուծարված «Գլոբալ Սոֆտ» ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող «Երևան Տելեկոմ» ՓԲ ընկերության 36735 հատ բաժնետոմսերը տիրազուրկ ճանաչելու և դրա նկատմամբ դիմողի սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին, 22.08.2023 թվականին ընդունվել է վարույթ, և նախնական դատական նիստը նշանակվել է 2023 թվականի սեպտեմբերի 20-ին, ժամը 12:20-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրում (հասցե` ք. Երևան, Հալաբյան 41 ա):
Նշված շարժական գույքի՝ 2017թ. լուծարված «Գլոբալ Սոֆտ» ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող «Երևան Տելեկոմ» ՓԲ ընկերության 36735 հատ բաժնետոմսերի սեփականատիրոջ մասին տեղեկությունների առկայության դեպքում խնդրվում է հայտնել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրի դատավոր Հ.Զարգարյանի աշխատակազմին՝ հետևյալ հեռախոսահամարով` (+37410) 511-813 /418/ կամ էլեկտրոնային հաղոդագրություն ուղարկել datavor.zargaryan@gmail.com հասցեին:



Դ Ա Տ Ա Վ Ո Ր Հ. Զ Ա Ր Գ Ա Ր Յ Ա Ն

Հասցե` Հալաբյան 41ա

Հեռ..` +37410 511-813

Էլ. փոստ`