Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՇԴ/1809/02/23

13.09.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդված


Գործ ՇԴ/1809/02/23
«08» սեպտեմբերի 2023 թվական
ՇԴ25 Ե -

ՊԱՏԱՍԽԱՆՈՂ «Առևտրի կենտրոն» ՍՊԸ-ին
(հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, գյուղ Ազատան)

Տեղեկացվում է, որ ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Քյուրքչյան) վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Մանյա Համբարձումի Մխիթարյանի, Սոնյա Խանամիրի Կարապետյանի, Ռեբեկա Մամիկոնի Դեմիրճյանի, Մելսիդա Բալաբեկի Ղազարյանի, Անժիկ Մկրտիչի Մելքոնյանի, Սուսաննա Սերյոժայի Հարությունյանի, Մանյակ Ֆելուշի Սարգսյանի, Իսկուհի Աղասու Սահակյան(Վանոյան)ի, Ռիտա Լևիկի Մխիթարյանի, Օհաննա Միխայիլի Կիրակոսյանի, Ալֆիկ Հարությունի Մաթևոսյանի, Արմեն Ալֆիկի Մաթևոսյանի, Սվետլանա Ալեքսանի Ստեփանյանի, Ալվարդ Գուրգենի Վարդևանյանի, Գոհար Կարապետի Կոճիբրոյանի, Մարետա Ժորժիկի Ասատրյանի, Արա Սամվելի Ասատրյանի, Հռիփսիկ Ներսեսի Վարդանյանի և Էմմա Հայկազի Բաղդասարյանի ընդդեմ «Առևտրի կենտրոն» ՍՊԸ, երրորդ անձ ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության՝ «Առևտրի կենտրոն» ՍՊԸ մասնակիցների 23.12.2022 արտահերթ ժողովի որոշումն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ուղարկվում է ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի «Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին» որոշումը՝ «2» թերթից:
Սույն գործով նշանակված նախնական դատական նիստը կայանալու է 15.11.2023 թվականին, ժամը 14:00-ին ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (քաղաք Գյումրի, Անկախության հրապարակ 7):
Խնդրվում է ապահովել պատասխանողի ներկայացուցչի ներկայությունը դատական նիստին՝ անձը հաստատող փաստաթղթով և համապատասխան լիազորագրով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձինք, սույն օրենսգրքի և այլ օրենքների պահանջների պահպանմամբ, իրավունք ունեն`
1) ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ.
2) հայտնելու բացարկ.
3) ներկայացնելու ապացույցներ և մասնակցելու դրանց հետազոտմանը.
4) հարցեր տալու դատավարության մասնակիցներին.
5) միջնորդություններ անելու, ցուցմունքներ տալու դատարանին.
6) դատական նիստի ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնելու իրենց փաստարկները և դիրքորոշումը.
7) գործի քննության ընթացքում դիրքորոշում հայտնելու գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների և փաստարկների վերաբերյալ.
8) բողոքարկելու դատական ակտերը.
9) կատարելու սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված այլ դատավարական գործողություններ:
Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:


Դատավոր Ա. Քյուրքչյանի օգնական Ա. Հախվերդյան









Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Անկախության հրապարակ 7

Հեռ..` 031258559

Էլ. փոստ`