Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ եդ/51483/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցում

14.09.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Հայցվոր՝ Սամվել Սերգեյի Վարոսյանին
/ՀՀ, ք. Երևան, Դոդոխյան փ․, 25 տ․/

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի /դատավոր Ա.Վարդանյան/ վարույթում է գտնվում ըստ հայցի Սամվել Սերգեյի Վարոսյանի ընդդեմ <<Հայանտառ>> ՊՈԱԿ-ի՝ 29.07.2022թ. թիվ 917-Ա հրամանն անվավեր ճանաչելու, հայցվորին իր նախկին պաշտոնում վերականգնելու, անհնարինության դեպքում միջին աշխատավարձի վեցապատիկի չափով հատուցում բռնագանձելու, հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանահատվածի համար գումար բռնագանձելու և աշխատանքային պայմանագրի լուծման վերաբերյալ 01.08.2022թ. համաձայնագիրն ուժը կորցրած ճանաչելու պահանջների մասին թիվ ԵԴ/51483/02/22 քաղաքացիական գործը:


2023թ. սեպտեմբերի 14-ին, ժամը 11:00-ին կայացած նիստը հետաձգվել և նշանակվել է 2023թ․ հոկտեմբերի 31-ին, ժամը 14։30-ին դատարանում (ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 7), և Դուք նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով կանչվում եք դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով՝ որպես հայցվոր:

Միաժամանակ պարզաբանվում է, որ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ԱՆՈՒՇ ՓԻԼՈՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` (+37410) 511-813 ( ներքին՝ 424)

Էլ. փոստ`