Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԵԴ2/3130/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

14.09.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք.Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ. (+37410) 24-01-61, www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ civ.yerevan@court.am

ԵԴ2/3130/02/23


«Սլավ Գրուպ» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Զարուհի Պապոյանին
/ՀՀ, ք. Երևան, Հաղթանակի 1-ին փողոց, 1/1 տուն/

Տիգրան Ալբերտի Հակոբյանին
ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 45 շենք, բնակարան 21

Ալբերտ Անդրանիկի Հակոբյանին
ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 45 շենք, բնակարան 21

Նարինե Հրաչիկի Հակոբյանին
ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 45 շենք, բնակարան 21

Կարեն Ալբերտի Հակոբյանին
ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 45 շենք, բնակարան 21

Նարինե Հրաչիկի Հակոբյանի, Ալբերտ Անդրանիկի Հակոբյանի
ներկայացուցիչ Նարեկ Բալաբեկյանին
ՀՀ, ք. Երևան, Մարշալ Բաղրամյան 75 շենք

Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի` թիվ ԵԴ2/3130/02/23 քաղաքացիական գործով նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշումը:

Դատավորի օգնական Կ. Հովհաննիսյան


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

04.09.2023թ.
ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռ.Մ.Բունիաթյանի, ուսումնասիրելով քաղաքացիական գործն ըստ հայցի «Սլավ Գրուպ» փակ բաժնետիրական ընկերության հայցադիմումին ընդդեմ Տիգրան Ալբերտի Հակոբյանի, Ալբերտ Անդրանիկի Հակոբյանի, Նարինե Հրաչիկի Հակոբյանի, Կարեն Ալբերտի Հակոբյանի՝ առոչինչ գործարքի անավավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

«Սլավ Գրուպ» փակ բաժնետիրական ընկերությունը 04․05․2023 թվականին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ընդդեմ Տիգրան Ալբերտի Հակոբյանի, Ալբերտ Անդրանիկի Հակոբյանի, Նարինե Հրաչիկի Հակոբյանի, Կարեն Ալբերտի Հակոբյանի՝ առոչինչ գործարքի անավավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 16.05.2023 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 16.05.2023 թվականի որոշմամբ հայցի ապահովման միջոցներ կիրառելու վերաբերյալ հայցվորի ներկայացուցչի միջնորդությունը մասնակիորեն բավարարվել է:
Դատարանը որոշել է արգելել Նարինե Հրաչիկի Հակոբյանին ք. Երևան, Աջափնյակ Հալաբյան փողոց 45 շենք, բնակարան 21 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ կատարել ցանկացած գործողություն, որը կհանգեցնի անշարժ գույքի փաստական կամ իրավական վիճակի փոփոխության, այդ թվում՝ արգելել Նարինե Հրաչիկի Հակոբյանին անշարժ գույքի նկատմամբ որևէ իրավունք փոխանցել երրորդ անձանց, կամ այն ծանրաբեռնել որևէ իրավունքներով կամ սահմանափակումներով, և/կամ օտարել այն մինչ սույն գործով եզրափակիչ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Աջափնյակ, Դավթաշեն և Արաբկիր վարչական շրջանների բաժնի հարկադիր կատարողի կողմից 30.05.2023 թվականին կայացված կատարողական վարույթն ավարտելու մասին որոշումը դատարան է մուտքագրվել 01.06.2023 թվականին:
Պատասխանողներ Ալբերտ Անդրանիկի Հակոբյանի, Նարինե Հրաչիկի Հակոբյանի կողմից 26.06.2023 թվականին դատարան է ներկայացվել հայդադիմումի պատասխան:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գործը քննում է պարզեցված վարույթի կարգով կամ կիրառում է արագացված դատաքննություն:
Նույն օրենսգրքի 166-րդ հոդվածի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու, ինչպես նաև վերադաս դատարանից գործն ստանալու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում որոշում է կայացնում նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ, որն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
Նախնական դատական նիստը պետք է հրավիրվի այն նշանակելու մասին որոշման կայացմանը հաջորդող երեսնօրյա ժամկետում:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախագահ Ա. Գաբրիելյանի 11.07.2023թ. թիվ 132-Ա հրամանի համաձայն՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ռուբեն Բունիաթյանը 2023 թվականի հուլիսի 28-ից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 01-ը ներառյալ գտնվել է ամենամյա հերթական արձակուրդում:
Դատարանը, արձանագրելով, որ պատասխանողներ Ալբերտ Անդրանիկի Հակոբյանի, Նարինե Հրաչիկի Հակոբյանի կողմից 26.06.2023 թվականին դատարան է ներկայացվել հայդադիմումի պատասխան, իսկ Տիգրան Ալբերտի Հակոբյանին, Կարեն Ալբերտի Հակոբյանին հասցեագրված դատական ծանուցագրերը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո դրա 7-րդ օրը վերջիններս համարվել են ծանուցված և այդ ժամկետից հետո երկշաբաթյա ժամկետում հայցադիմումի պատասխան չի ներկայացվել, լրացել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածով սահմանված հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված երկշաբաթյա ժամկետը, ուստի քաղաքացիական գործի դատական քննությունն արդյունավետ իրականացնելու համար գտնում է, որ սահմանված ժամկետում պետք է նշանակել նախնական դատական նիստ:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ, 166-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով` դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

Թիվ ԵԴ2/3130/02/23 քաղաքացիական գործով ըստ հայցի «Սլավ Գրուպ» փակ բաժնետիրական ընկերության հայցադիմումին ընդդեմ Տիգրան Ալբերտի Հակոբյանի, Ալբերտ Անդրանիկի Հակոբյանի, Նարինե Հրաչիկի Հակոբյանի, Կարեն Ալբերտի Հակոբյանի՝ առոչինչ գործարքի անավավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում՝ 03.10.2023 թվականին, ժամը 10:30-ին, հրավիրել նախնական դատական նիստ:
Որոշումը սահմանված կարգով ուղարկել գործին մասնակցող անձանց:
Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:


ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 240161

Էլ. փոստ`