Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԱՐԴ1/0270/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր/

15.09.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ կետ

Սյուզաննա Վախթանգի Տոնոյանին
Արագածոտնի մ., ք. Աշտարակ, Ա. Խաչատրյան փ., 4 տ.

Հայտնում ենք, որ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հ. Մելքոնյանի վարույթում քննվող թիվ Արդ1/0270/02/23 քաղաքացիական գործով, ըստ հայցի <<ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ>> ՈՒՎԿ ՓԲ ընկերության ընդդեմ Սամվել Սումբաթի Գրիգորյանի, Սերյոժա Սումբաթի Գրիգորյանի, Սյուզաննա Վախթանգի Տոնոյանի՝ գումարի բռնագանձման և բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարածելու պահանջների մասին, հերթական դատական նիստը նշանակվել է 27.09.2023թ., ժամը՝ 12:00-ին /հասցեն՝ ք. Վաղարշապատ, Կամո 15/:
Խնդրում ենք հերթական դատական նիստին ապահովել ձեր մասնակցությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: 2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: 3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

Հասցե` ք. Էջմիածին,Գր. Լուսավորիչ 15

Հեռ..` +374-231-5-27-38

Էլ. փոստ`