Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/34157/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

21.09.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Քաղաքացիական գործով պատասխանող
Դավիթ Վահանի Ղազարյան
/ք․ Երևան, Ավան-Առինջ 2մ/շ., 1/8շ., բն. 34/

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի /նախագահությամբ դատավոր Ա.Պետրոսյան/ վարույթում գտնվող թիվ ԵԴ/34157/02/20 քաղաքացիական գործով ըստ հայցի՝ Աննա Ստեփանի Մատիրոսյանի ընդդեմ պատասխանողներ Վահան Արամազդի Ղազարյանի, Վահագն Արամազդի Ղազարյանի, Քրիստինե Հենրիկի Հարությունյանի, Դավիթ Վահանի Ղազարյանի՝ ՀՀ ք.Երևան, Ավան-Առինջ թաղամաս, 2-րդ միկրոշրջան 1/8 շենքի թիվ 34 հասցեում գտնվող Վահան Արամազդի Ղազարյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող 1/6 և Վահագն Արամազդի Ղազարյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող 1/6 բաժիններս առանձնացնել Քրիստինե Հենրիկի Հարությունյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող 1/3 և Դավիթ Վահանի Ղազարյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող 1/3 բաժիններից, իսկ բնեղենով առանձնացնելու անհնարինության կամ դրա դեմ ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից առարկելու ու շուկայական գնով պարտապանների բաժինը ձեռք չբերելու դեպքում անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և դրանից վերջիններիս բաժինների վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին, հրավիրվել է նախնական դատական նիստ:
Տեղեկացնում եմ, որ Դուք` որպես պատասխանող, հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան /նստավայրը` Աջափնյակ-2, հասցեն` ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41Ա թիվ ԵԴ/34157/02/20 քաղաքացիական գործով 07.12.2023թ.–ին, ժամը 15:30-ին նշանակված նախնական դատական նիստին մասնակցելու:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատարան անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ դատարանին տեղեկություններ հաղորդել և դատավարական փաստաթղթեր ուղարկել կարող եք նաև ajapnyak-dataran@mail.ru էլեկտրոնային հասցեով:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Վ. Բաստաջյան

Հասցե` ք. Երևան, Հալաբյան 41Ա

Հեռ..` 010511813/431/

Էլ. փոստ`