Թիվ ԼԴ/6088/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
22.09.2023
հայցվոր` Ժենիկ Բարսեղի Սիրեկանյանին
հասցեն` Արմավիրի մարզ, գ.Արաքս, Վ.Ալիխանյան փող., 16 տուն
,ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Ժենիկ Բարսեղի Սիրեկանյանի, Ալլա Ցոլակի Ասեյանի, Ցոլակ Սարգիսի Ասեյանի, Զոհրաբ Ցոլակի Ասեյանի և Սեդրակ Ցոլակի Ասեյանի ընդդեմ Արայիկ Ստեփանի Վարդանյանի` անշարժ գույքի տարաժամկետ վճարման պայմանով առուվաճառքի պայմանագիրը լուծելու և գումարի բռնագանձման պահանջների մասին։
Սույն գործով նշանակվել է նախնական դատական նիստ 26․09․2023 թվականին, ժամը 10։20-ին (ք.Վանաձոր, Մ.Գոշի 6):
Առաջարկում եմ նշված օրը և ժամին ներկայանալ կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին, միևնույն ժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147 հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180 հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ` Ա․ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6
Հեռ..` +374032224032
Էլ. փոստ`