Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/22528/02/23 քաղաքացիական գործով երրորդ անձ Ղազար Վարդանի Մախտարյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

22.09.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ՝ նաև Դատարան), քննարկելով ըստ հայցի <<ԱյԴի Բանկ>> ՓԲԸ-ի (այսուհետ՝ նաև Բանկ) ընդդեմ Երվանդ Ստյոպայի Շանոյանի (այսուհետ՝ նաև Պատասխանող), երրորդ անձինք՝ Ղազար Վարդանի Մախտարյանի, Մարինե Վարդանի Մախտարյանի, Ռոզա Մկրտչի Մարտիրոսյանի, Ալվարդ Ստեփանի Մախտարյանի, Կարեն Ստյոպայի Շանոյանի, Օվսաննա Ստեփանի Շանոյանի, Վլադիմիր Ստեփանի Շանոյանի, Աստղիկ Ստեփանի Շանոյանի, Գևորգ Անդրանիկի Շանոյանի, Նարինե Վարդանի Շանոյանի, Ենոք Ստեփանի Շանոյանի՝ (այսուհետ՝ նաև Երրորդ անձինք)՝ ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող անշարժ գույքից պարտապանի բաժինն առանաձնացնելու, իսկ անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և բռնագանձում տարածելու պահանջների մասին, քաղաքացիական գործով հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը

ՈՐՈՇԵՑ

1. <<ԱյԴի Բանկ>> ՓԲԸ-ի ընդդեմ Երվանդ Ստյոպայի Շանոյանի, երրորդ անձինք՝ Ղազար Վարդանի Մախտարյանի, Մարինե Վարդանի Մախտարյանի, Ռոզա Մկրտչի Մարտիրոսյանի, Ալվարդ Ստեփանի Մախտարյանի, Կարեն Ստյոպայի Շանոյանի, Օվսաննա Ստեփանի Շանոյանի, Վլադիմիր Ստեփանի Շանոյանի, Աստղիկ Ստեփանի Շանոյանի, Գոևարգ Անդրանիկի Շանոյանի, Նարինե Վարդանի Շանոյանի, Ենոք Ստեփանի Շանոյանի՝ ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող անշարժ գույքից պարտապանի բաժինն առանաձնացնելու, իսկ անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և բռնագանձում տարածելու պահանջների մասին՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, հայցադիմումն ընդունել վարույթ:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`