Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԵԴ/10361/02/18

22.09.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդված

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք.Երևան, Հր. Ներսիսյան 10, հեռ.` (010)-20-97-01 court.am
Գործ ԵԴ/10361/02/18
<<18>> սեպտեմբերի 2023թ.

Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն Ո Ւ Ց Ա Գ Ի Ր
Հայցվոր՝ Գարինեհ Ռաֆեի Յագուբիկենարակիին
/ք. Երևան, Դավթաշեն 4 թաղ., 17/1 շենք, բն. 11/

Պատասխանող՝ Արա Աղագոլի Նազարյանին
/ք. Երևան, Դավթաշեն 4 թաղ., 17/1 շենք, բն. 11/

Պատասխանող՝ Գայանե Սուրենի Իսպիրյանին
/ք. Երևան, Եր. Քոչարի փող., 3 շենք, բն. 15/

Պատասխանող՝ Վաչագան Լիպարիտի Խաչատրյանին
/ք. Երևան, Եր. Քոչարի փող., 3 շենք, բն. 15/

Պատասխանող՝ <<Հայէկոնոմբանկ>> ԲԲ ընկերությանը
/ք. Երևան, Ամիրյան 23/1/

Երրորդ անձ՝ ՀՀ նոտարական պալատին
/ք. Երևան, Զաքիյան 3/

Երրորդ անձ՝ Կադաստրի Կոմիտեին
/ք. Երևան, Արշակունյաց պող., 7/

Երրորդ անձ՝ <<Ֆլորես աճուրդի տուն>> ՍՊ ընկերությանը
/ք. Երևան, Ագաթանգեղոս 6/1/

Երրորդ անձ՝ <<Երևանի <<Ադամանդ>> ապրանքա-հումքային բորսա>> ՓԲ ընկերությանը
/ք. Երևան, Ագաթանգեղոս 6/1/


Տեղեկացվում է, որ ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի վարույթում գտնվող թիվ ԵԴ/10361/02/18 քաղաքացիական գործով ըստ հայցի Գարինեհ Ռաֆեի Յագուբիկենարակի ընդդեմ Արա Աղագոլի Նազարյանի, Վաչագան Լիպարիտի Խաչատրյանի, Գայանե Սուրենի Իսպիրյանի, <<Հայէկոնոմբանկ>> ԲԲ ընկերության, երրորդ անձինք՝ Անդրանիկ Սողոմոնի Այվազյանի, <<Երևանի <<Ադամանդ>> ապրանքա-հումքային բորսա>> ՓԲ ընկերության, <<Ֆլորես աճուրդի տուն>> ՍՊ ընկերության, ՀՀ նոտարական պալատի, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի՝ առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին, դատական նիստը հրավիրվել է 07.12.2023թ., ժամը 17:00-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում (Արաբկիր նստավայր` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10, թիվ 4 դահլիճ):


Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և/կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին, ով պետք է ներկայանա անձը հաստատող փաստաթղթով:
Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Պարզաբանվում է նաև, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Պարզաբանվում է նաև, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերի համաձայն՝ հայցադիմումը (դիմումը) վարույթ ընդունելու մասին որոշումը, գործին մասնակցող անձ ներգրավելու որոշումը կամ դատական ծանուցագիրն ստանալու օրվանից, բացառությամբ սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով և 99-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի, գործին մասնակցող անձը հերթական դատական նիստի ժամանակի և վայրի վերաբերյալ ծանուցվում է դատական իշխանության պաշտոնական կայքում համապատասխան տեղեկությունները տեղադրելու միջոցով: Գործին մասնակցող անձը պարտավոր է ինքնուրույն ձեռնարկել միջոցներ` գործով դատական նիստի ժամանակի և վայրի վերաբերյալ դատական իշխանության պաշտոնական կայքից տեղեկություններ ստանալու համար: Նա պարտավոր է գործը քննող դատարանին անհապաղ գրավոր տեղեկացնել դատական իշխանության պաշտոնական կայքից նման տեղեկություններն իրենից անկախ պատճառներով ստանալու անհնարինության մասին: Նման դեպքում դատարանը ծանուցումն իրականացնում է սույն օրենսգրքի 94-րդ հոդվածով նախատեսված այլ եղանակներով:
Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգը չի կիրառվում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող և փաստաբան-ներկայացուցիչ չունեցող ֆիզիկական անձի, ինչպես նաև ազատազրկման վայրում, զորամասում, կարգապահական գումարտակում գտնվող կամ բուժական հիմնարկում ստացիոնար բուժում ստացող գործին մասնակցող անձանց նկատմամբ:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Կ. ԴԱՎԻԹՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10

Հեռ..` (010) 20-97-01

Էլ. փոստ`