ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ ԹԻՎ ՍնԴ/0122/02/22 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ
22.09.2023
Հայցվորի ներկայացուցիչ Մերի Խաչատրյանին
ք. Երևան, Բաղրամյան 17, 3-րդ հարկ
Պատասխանող Ռուզան Հովհաննիսյանին
ք. Երևան, Մանանդյան 1 շենք, բն. 9
Երրորդ անձ Դավիթ Մանուկյանի ներկայացուցիչ Արկադյա Գևորգյանին
ք. Երևան, Նորաշեն թ/մ, 42 շենք, 94 բնակարան
Երրորդ անձ ՀՀ կադաստրի կոմիտեին
ք. Երևան, Արշակունյաց պողոտա 7
Երրորդ անձ նոտար Աննա Ղազարյանին
ք. Երևան, Հալաբյան 53/38
Երրորդ անձ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ին
ք. Երևան, Վ.Սարգսյան 26/1
Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի դատավոր Ա.Չիչոյանի վարույթում է գտնվում թիվ ՍնԴ/0122/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի Արմեն Գևորգի Ղալումյանի ընդդեմ պատասխանող՝ Ռուզան Հովհաննիսյանի, երրորդ անձ՝ Դավիթ Արիստակեսի Մանուկյանի՝ կայացած աճուրդն անվավեր ճանաչելու պահանջի վերաբերյալ:
Տեղեկացվում եք,որ սույն քաղաքացիական գործով 05.10.2023 թվականին, ժամը՝ 11:30-ին նշանակվել է նախնական դատական նիստ, որը տեղի կունենա ՀՀ Սնանկության դատարանում, թիվ 2 դահլիճում (հասցե՝ ք. Երևան, Ե.Օտյան 53/2, հեռ. (0037410)74-28-20, snank@court.am):
Դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով (անձնագիր կամ նույնականացման քարտ, ներկայացուցչի առկայության դեպքում նաև համապատասխան լիազորագիրը):
Ձեզ նախազգուշացվում է, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե`ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ Ա. ԱԼԵՔՅԱՆ
Հասցե` քաղաք Երևան, Օտյան 53/2
Հեռ..` 78-28-20
Էլ. փոստ`