Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գործ ՇԴ/4058/02/23

22.09.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդված

Գործ ՇԴ/4058/02/23
«14» սեպտեմբերի 2023 թվական
ՇԴ25 Ե-


ՊԱՏԱՍԽԱՆՈՂ Վարազդատ Սուրենի Սուվարյանին
(հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Կոմինտերնի փողոց, շենք 9, բնակարան 18)


ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ հոդվածի համաձայն` Ձեզ է ուղարկվում ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ թիվ ՇԴ/4058/02/23 քաղաքացիական գործով «Պարզեցված վարույթի կարգով քննվող քաղաքացիական գործով վճռի հրապարակման օրը փոփոխելու մասին» որոշումը՝ «1» թերթից:


Դատավոր Ա. Քյուրքչյանի օգնական Ա. Հախվերդյան





ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Քաղաքացիական գործ թիվ ՇԴ/4058/02/23

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՊԱՐԶԵՑՎԱԾ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՐԳՈՎ ՔՆՆՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ՎՃՌԻ
ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՕՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

13 սեպտեմբերի 2023թ. ք.Գյումրի

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ա.Քյուրքչյանի (այսուհետ` նաև Դատարան), քննության առնելով թիվ ՇԴ/4058/02/23 քաղաքացիական գործով ըստ հայցի «Գուդկրեդիտ» լուծարվող ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Վարազդատ Սուրենի Սուվարյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, պարզեցված վարույթի կարգով քննվող քաղաքացիական գործի վճռի հրապարակման օրը փոփոխելու հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց
26.06.2023թ. Դատարանն որոշում է կայացրել հայցադիմումը վարույթ ընդունելու և քաղաքացիական գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին՝ եզրափակիչ դատական ակտի հրապարակման օր նշանակելով 14.09.2023թ.:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` առաջին ատյանի դատարանը պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքով եզրափակիչ դատական ակտը կայացնում և հրապարակում է պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելու օրվանից չորս ամսվա ընթացքում, բացառությամբ սույն օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքերով պարզեցված վարույթ կիրառելու դեպքերի, որոնց պարագայում եզրափակիչ դատական ակտը կայացվում և հրապարակվում է պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելու օրվանից երեք ամսվա ընթացքում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 3-րդ մասի համաձյան՝ առաջին ատյանի դատարանը պարզեցված վարույթի կարգով գործի քննության ընթացքում կարող է փոփոխել եզրափակիչ դատական ակտի հրապարակման օրը՝ պահպանելով սույն հոդվածի 2-րդ մասի պահանջը։
Դատարանն արձանագրում է, որ պատասխանող Վարազդատ Սուրենի Սուվարյանին՝ քաղաք Գյումրի, Կոմինտերնի փողոց, շենք 9, բնակարան 18 հասցեով ուղարկված դատավարական փաստաթղթերը վերադարձվել են Դատարան՝ «փլված շենք» փոստային մակագրությամբ:
Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ, 99-րդ հոդվածի 3-րդ մասի նորմերով, գրություն է ուղարկել վերջինիս վերջին հայտնի բնակության վայրի համայնքի ղեկավարին, ինչպես նաև դատավարական փաստաթղթերը Դատարանում դեպոնացված լինելու վերաբերյալ ծանուցում է տեղադրվել ՀՀ-ում պաշտոնական ծանուցումների ինտերնետային կայքում /www.azdarar.am/:
08.09.2023թ. Դատարանում մուտքագրվել է ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալի թիվ 021115878 պատասխան գրությունը, որով հայտնվել է, որ պատասխանող Վարազդատ Սուրենի Սուվարյանի ընտանիքը «Բնակարանների գնման վկայագիր» ծրագրի շրջանակներում ձեռք է բերել բնակելի տուն Շիրակի մարզի Ջաջուռ համայնքում:
Դատարանը գտնում է, որ պատասխանող Վարազդատ Սուրենի Սուվարյանի ծանուցումը ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի կողմից թիվ 021115878 գրությամբ տրամադրված հասցեով ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված, պետք է փոփոխել եզրափակիչ դատական ակտի հրապարակման օրը՝ այն սահմանելով 2023 թվականի հոկտեմբերի 13-ը:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ, 200-րդ հոդվածներով և 300-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

Թիվ ՇԴ/4058/02/23 քաղաքացիական գործով փոփոխել եզրափակիչ դատական ակտի հրապարակման օրը և այն սահմանել 2023 թվականի հոկտեմբերի 13-ը:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ ԱԼԼԱ ՔՅՈՒՐՔՉՅԱՆ

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Անկախության հրապարակ 7

Հեռ..` 031258559

Էլ. փոստ`