Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գործ ՇԴ/1645/02/23

22.09.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդված

Գործ ՇԴ/1645/02/23
«16» սեպտեմբերի 2023 թվական
ՇԴ25 Ե-



ՊԱՏԱՍԽԱՆՈՂ Սուրեն Սեյրանի Աբրահամյանին
(հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Ս. Գրիգորյան փողոց, շենք 10, բնակարան 2)


ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 304-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` Ձեզ է ուղարկվում ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի «Արագացված դատաքննություն կիրառելու մասին» որոշումը՝ «1» թերթից:


Դատավոր Ա. Քյուրքչյանի օգնական Ա. Հախվերդյան





Քաղաքացիական գործ թիվ ՇԴ/1645/02/23

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՐԱԳԱՑՎԱԾ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության դատարանը՝

նախագահությամբ դատավոր Ա. Քյուրքչյանի
քարտուղարությամբ Ս.Մուրադյանի

մասնակցությամբ հայցվորի ներկայացուցիչ՝ Է.Մուրադյանի

15 սեպտեմբերի 2023թ. ք. Գյումրի

դռնբաց դատական նիստում, քննարկելով ըստ հայցի Սյուզաննա Գևորգի Աբրահամյանի ընդդեմ Սուրեն Սեյրանի Աբրահամյանի՝ ալիմենտի բռնագանձման պահանջի մասին, թիվ ՇԴ/1645/02/23 քաղաքացիական գործով արագացված դատաքննություն կիրառելու հարցը

Պ Ա Ր Զ Ե Ց

Դատարանի 23.02.2023թ. որոշմամբ վարույթ է ընդունվել Սյուզաննա Գևորգի Աբրահամյանի հայցադիմումն ընդդեմ Սուրեն Սեյրանի Աբրահամյանի՝ ալիմենտի բռնագանձման պահանջի մասին:
Դատարանի 01.08.2023թ. որոշմամբ նշանակվել է նախնական դատական նիստ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ գործին մասնակցող անձանց, վկաներին, փորձագետին կամ մասնագետին հարցաքննելու, ապացույցը գտնվելու վայրում հետազոտելու կամ դատական հանձնարարություններ տալու անհրաժեշտության բացակայության դեպքում առաջին ատյանի դատարանն իրավունք ունի կիրառելու արագացված դատաքննություն, եթե` ներկայացվել է ամուսնալուծության և (կամ) ալիմենտ բռնագանձելու վերաբերյալ պահանջ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 304-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` արագացված դատաքննություն կիրառելու մասին դատարանը կայացնում է որոշում:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշումը կարող է կայացվել գործի քննության ցանկացած պահի, սակայն ոչ շուտ, քան պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան ներկայացնելը, իսկ այն չներկայացվելու դեպքում` պատասխան ուղարկելու համար նախատեսված ժամկետի ավարտը:
Վերոնշյալ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ արագացված դատաքննությունը որպես պարզեցված ընթացակարգ, կարող է կիրառվել դատարանի որոշման հիման վրա, որը կայացնելու իրավունք դատարանն ունի գործի քննության ցանկացած պահի: Միակ պայմանը պատասխանողին հայցադիմումի պատասխան ներկայացնելու օրենքով նախատեսված կարգով և ժամկետներում հնարավորության ապահովումն է:
Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով այն, որ գործին մասնակցող անձանց, վկաներին, փորձագետին կամ մասնագետին հարցաքննելու, ապացույցը գտնվելու վայրում հետազոտելու կամ դատական հանձնարարություններ տալու անհրաժեշտությունը բացակայում է, այն, որ ներկայացվել է ալիմենտի բռնագանձման վերաբերյալ պահանջ, այն, որ պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետում հայցադիմումի պատասխան չի ներկայացվել, ինչպես նաև այն, որ արագացված դատաքննություն կիրառելու օրենսդրական այլ արգելք առկա չէ, Դատարանը գտնում է, որ գործով անհրաժեշտ է կիրառել արագացված դատաքննություն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 305-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշման կայացման պահից առաջին ատյանի դատարանն անցնում է եզրափակիչ դատական ակտի կայացմանը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 305-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եզրափակիչ դատական ակտը պետք է հրապարակվի ոչ ուշ, քան արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշման կայացման օրվանից մեկամսյա ժամկետում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 304-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 305-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով, Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ՇԴ/1645/02/23 քաղաքացիական գործով ըստ հայցի Սյուզաննա Գևորգի Աբրահամյանի ընդդեմ Սուրեն Սեյրանի Աբրահամյանի՝ ալիմենտի բռնագանձման պահանջի մասին, կիրառել արագացված դատաքննություն:
2. Գործի քննության արդյունքում կայացվող եզրափակիչ դատական ակտը հրապարակել 2023 թվականի հոկտեմբերի 10-ին՝ դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ Ա.ՔՅՈՒՐՔՉՅԱՆ





Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Անկախության հրապարակ 7

Հեռ..` 031258559

Էլ. փոստ`