Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՍԴ3/0372/02/19 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին ծանուցում 99-րդ հոդվածի 3-րդ մաս

28.09.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարություն 99-րդ հոդվածի 3-րդ նաս

Արմեն Ղազարի Գասպարյանին
ՀՀ Սյունիքի մարզ, գ. Բռնակոթ, 13-րդ փող., 28


Քաղաքացիական գործ թիվ ՍԴ3/0372/02/19



ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի վարույթում է գտնվում թիվ ՍԴ3/0372/02/19 քաղաքացիական գործն ըստ հայցի §Կամուրջ¦ ՈՒՎԿ ՓԲ ընկերության ընդդեմ Դավիթ Մարատի Հովակիմյանի իրավահաջորդ Մարատ Դավթի Հովակիմյանի գումարի բռնագանձման պահանջի մասին։
Ներկայացված հայցադիմումով Հայցվորը խնդրել է Դավիթ Մարատի Հովակիմյանից հօգուտ §Կամուրջ¦ ՈՒՎԿ ՓԲ ընկերության բռնագանձել 2.494.39 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, հայցվորի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը՝ 24.086.30 ՀՀ դրամ, 29.08.2018 թվականից սկսած՝ վարկի գումարի մնացորդի՝2.266.00 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի նկատմամբ, մինչև պարտավորության փաստացի կատարման պահը ընկած ժամանակահատվածի համար քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսներ՝ հաշվարկված փաստացի վճարման օրվա դրությամբ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքաչափով:
Հայցի հիմքում վկայակոչվել է փաստ այն մասին, որ պարտավորությունը ծագել է երաշխավորության պայմանագրի հիմքով, որով երաշխավորվել է Արմեն Ղազարի Գասպարյանի կողմից ստացած վարկային պարտավորության կատարումը:
Ընդ որում՝ սույն գործը առանձնացվել է թիվ ՍԴ3/0462/02/18 քաղաքացիական գործից, որով պատասխանող եք հանդիսացել նաև դուք:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ գործին մասնակցող անձինք են՝ երրորդ անձինք.։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի համաձայն՝ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք կարող են գործի մեջ մտնել հայցվորի կամ պատասխանողի կողմում մինչև դատաքննության ավարտը, իսկ սույն օրենսգրքի 41-րդ և 42-րդ գլուխներով նախատեսված կարգով քննվող գործերով՝ մինչև եզրափակիչ դատական ակտի հրապարակումը, եթե գործով կայացվող վճիռը կարող է ազդել

կողմերից մեկի հանդեպ նրանց ունեցած իրավունքների կամ պարտականությունների վրա կամ կարող է հանգեցնել նման իրավունքների և պարտականությունների ծագմանը:
Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք կարող են ներգրավվել գործին իրենց միջնորդության հիման վրա:
Եթե առաջին ատյանի դատարանը գտնում է, որ դատական ակտը կարող է անխուսափելիորեն ազդել որոշակի անձանց իրավունքների և պարտականությունների վրա, ապա ծանուցում է տվյալ անձանց` որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ներգրավվելու նրանց իրավունքի և դրա իրականացման կարգի վերաբերյալ:
Հաշվի առնելով, որ սույն գործով կայացվելիք դատական ակտը անխուսափելիորեն կարող է ազդել Ձեր իրավունքների և պարտականությունների վրա՝ առաջարկվում է սույն ծանուցումն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Սիսիան, Գ. Նժդեհի 6) ներկայացնել գրավոր միջնորդություն՝ գործով երրորդ անձ ներգարվվելու մասին, եթե գտնում եք, որ սույն գործով կայացվելիք եզրափակիչ դատական ակտը կարող է ազդել Ձեր իրավունքների և պարտականությունների ծավալի վրա:
Պարզաբանվում է, որ գրավոր Միջնորդություն ներկայացնելու դեպքում անհրաժեշտ է դրա օրինակը ուղարկել գործին մասնակցող անձանց՝ տվյալ դեպքում Հայցվորին և Պատասխանողին (հասցեները նշված են սույն ծանուցագրին կից ներկայացվող հայցադիմում) և ուղարկելու փաստը հավաստող ապացույցը/փոստային անդորրագիրը ներկայացնել Դատարան՝ միջնորդության հետ միասին:

Միևնույն ժամանակ ուղարկվում է Հայցադիմումի պատճենը, որը հնարավորություն կտա Ձեզ ամբողջությամբ պարզել վեճի էությունը:

Նշված ժամկետում Դատարանին միջնորդություն չներկայացնելու դեպքում Դատարանը կհամարի, որ դուք միջնորդություն ներկայացնելու և գործին մասնակցելու ցանկություն չունեք և գործի քննությունը կշարունակվի այդ պայմաններում:


Առդիր՝ հայցադիմումը «4 » թերթից:
Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Սիսիանի նստավայրում (ՀՀ, ք. Սիսիան, Գ.Նժդեհի 6):Դատարանը Ձեզ պարզաբանում է, որ կարող եք դիմում ներկայացնել և ստանալ անհրաժեշտ դատավարական փաստաթղթերը։
Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ www.datalex.am դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:

Դատավորի գործավար Ն․ Հայրապետյան


Հասցե` ք,Սիսիան, Գ․ Նժդեհի 6

Հեռ..` 0283023882

Էլ. փոստ`