Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/20865/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

29.09.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Թիվ ԵԴ/20865/02/20 քաղաքացիական գործով
դատական ծանուցագիր

Հայցվոր՝ Ապրես Ազատի Հարությունյանին
ՀՀ, ք. Երևան, Սոֆիայի փողոց, տուն 79

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ս. Երիցյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Ապրես Ազատի Հարությունյանի, Վաչագան Ազատի Հարությունյանի ընդդեմ Մարետա Ազատի Հարությունյանի, ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք՝ Կենտրոն նոտարական տարածքի նոտար՝ Ա. Մելքոնյանի, Երևան նոտարական տարածքի նոտար՝ Ի. Շահնազարյանի՝ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, սեփականության իրավունքը ճանաչելու, ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանք կիրառելու պահանջների մասին և ըստ հակընդդեմ հայցի Մարետա Ազատի Հարությունյանի ընդդեմ Ապրես Ազատի Հարությունյանի, Վաչագան Ազատի Հարությունյանի, երրորդ անձ՝ ՀՀ <<Երևան>> նոտարակն տարածքի նոտար՝ Ի. Շահնազարյանի՝ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասին:
Սույնով տեղեկացվում է, որ վերոնշյալ քաղաքացիական գործով 2023 թվականի մայիսի 24-ին, ժամը 11:00-ին հրավիրված դատական նիստը չի կայանալու, քանի որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախագահի 27.04.2023 թվականի թիվ 62-Ա հրամանի համաձայն՝ դատավոր Ս. Երիցյանը 19.05.2023 թվականից մինչև 02.06.2023 թվականը ներառյալ գտնվելու է ամենամյա հերթական արձակուրդում:
Հաջորդ դատական նիստը հրավիրվում է 2023 թվականի հոկտեմբերի 12-ին, ժամը 11:00-ին (ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի թիվ 9 դահլիճ, հեռ. 51-18-13), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով կանչվում եք դատարան վերոնշյալ քաղաքացիական գործով մասնակցելու որպես դատավարության կողմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ կետի 6-րդ ենթակետի պահանջներից ելնելով՝ տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքների մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Հիմք ընդունելով վերոգրյալները՝ խնդրվում է ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված դատական նիստին՝ նշանակված ժամից 15 րոպե շուտ:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`