Հա․ ԵԴ/62910/02/22 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերը Դատարանում դեպոնացված լինելու վերաբերյալ ծանուցում
02.10.2023
ՀՀ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար
պարոն Կ․ Բաբինյան
(Հասցե՝ ՀՀ, ք․Երևան, Ա․ Սարգսյան փողոց, հ․ 5 )
Հարգելի պարոն Բաբինյան
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (դատավոր Ա․Օհանյան) վարույթում է գտնվում հա. ԵԴ/62910/02/22 քաղաքացիական գործը:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով և հիմք ընդունելով այն, որ դատավարության մասնակիցը
հրաժարվել է ստանալ ծանուցագիրը, կամ
նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ
ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը), կամ
դատավարության մասնակցի հասցեն անհայտ է ,
ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկվում է այդ անձի հաշվառման, աշխատանքի վայրի հայտնի հասցեով և անձի վերջին հայտնի բնակության վայրի համապատասխան համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարին, իսկ տվյալ դեպքում դատարանը գործը քննում է նրա վերջին հայտնի հաշվառման վայրի և անձի վերջին հայտնի բնակության վայրի` համայնքի ղեկավարի կողմից ծանուցում ստանալու փաստը հավաստող մակագրությամբ հաղորդագրություն ստանալուց հետո:
Ուստի խնդրում եմ հնարավոր բոլոր միջոցներով, սույն ծանուցումը ստանալու օրվանից հետո ողջամիտ ժամկետում << ՌՈՒՄԻ >> ՍՊԸ-ին (հասցե՝ ՀՀ, ք․Երևան, Հ․ Հակոբյան 3) տեղեկացնել Դատարանում հարուցված հա. ԵԴ/62910/02/22 քաղաքացիական գործի և դրա շրջանակներում ներքոհիշյալ գործողությունների վերաբերյալ.
V 2023 թվականի հոկտեմբերի 09-ին, ժամը՝ 10։30-ին ՀՀ, ք․Երևան, Մովսես Խորենացու 162Ա հասցեում գտնվող դատարանի շենքի թիվ 7 դատական նիստերի դահլիճում հրավիրված է դատական նիստ:
V Սույն քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Դատարանում և գործին մասնակցող անձը իրավունք ունի ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ:
Հարգանքով՝
ԴԱՏԱՎՈՐ` Ա. ՕՀԱՆՅԱՆ
Հասցե` ՀՀ, ք․Երևան․ Մ․Խորենացու 162Ա
Հեռ..` +37410576784
Էլ. փոստ`