Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՍԴ3/0562/02/23 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին նուցում 95-րդ հոդվածի 6-րդ

04.10.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարություն 99-րդ հոդվածի 3-րդ նաս

Հայցվոր` Մանե Արամի Հարությունյանին
ՀՀ Սյունիքի մարզ, ք.Գորիս, Խորենացու փ.,տուն 58/1


Պատասխանող՝ Էրիկ Մամիկոնի Լալաբեկյանին
ՀՀ Սյունիքի մարզ, ք.Գորիս, Վանքի տափ փ., շ.12, բն.12օ

Քաղաքացիական գործ թիվ ՍԴ3/0562/02/23


ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ


Հայտնում եմ, որ թիվ ՍԴ3/0562/02/23 քաղաքացիական գործով լրացուցիչ ապացույցներ ձեռք բերելու անհրաժեշտությամբ պայմանավորված 2023թ. հոկտեմբերի 3-ին նշանակված նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2023թ. նոյեմբերի 16-ին` ժամը 16:30-ին, ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սիսիանի նստավայրում (հասցե`ք. Սիսիան, Գ.Նժդեհի 6):
Պարզաբանում ենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝§1.Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ՝ ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: 2.Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր
բացակայությամբ: 3.Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար¦:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝§1.Առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե՝ ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ¦:
Անհրաժեշտ է դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Ներկայացուցչի մասնակցության պարագայում՝ օրենքով սահմանված կարգով տրված լիազորագրի և անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է:




Միաժամանակ հայտնում եմ, որ քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ www.datalex.am դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:


ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ՝ Ն․ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Հասցե` ք,Սիսիան, Գ․ Նժդեհի 6

Հեռ..` 0283023882

Էլ. փոստ`