իվ ԵԴ2/8745/02/23 քաղաքացիական գործով ծանուցագիր
05.10.2023
Դատավոր Ա. Շիլաջյանի վարույթում է քննվում թիվ ԵԴ2/8745/02/23 քաղաքացիական գործը ըստ հայցի Երևանի պետական համալսարան հիմնադրամի ընդդեմ Հրապարակ․ԷյԷմ կայքի սեփականատեր Հրապարակ դեյլի լիմիթեդ լիաբիլիթի քոմփանի ՍՊ ընկերության՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու, զրպարտանքի համար փոխհատուցման գումար բռնագանձելու պահանջի մասին:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1–ին կետի 11–րդ մասի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Դատարան անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ դատարանին տեղեկություններ հաղորդել և դատավարական փաստաթղթեր ուղարկել կարող եք նաև civ.yerevan@court.am էլեկտրոնային հասցեով:
Տեղեկացնում եմ, որ հերթական դատական նիստը նշանակվել է 2023 թվականի նոյեմբերի 23-ին, ժամը 15:30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրում:
Հասցե` Հր.Ներսիսյան 10
Հեռ..` 010-24-08-21
Էլ. փոստ`