Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԵԴ2/6765/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

05.10.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք.Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ. (+37410) 24-01-61, www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ civ.yerevan@court.am

ԵԴ2/6765/02/23
03.10.2023թ.

«Պատահարների փորձագիտական կենտրոն» ՍՊԸ-ին
ՀՀ, ք. Երևան, Շիրակի փողոց, 2օբ, բնակարան 26

Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ
չներկայացնող երրորդ անձ «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ-ին
ՀՀ, ք. Երևան, Ավետ Ավետիսյան 116/1 և 116/5 շենք

Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ
չներկայացնող երրորդ անձ Դավիթ Գարիկի Գևորգյանին
ՀՀ, ք. Երևան, Դավթաշեն 4-րդ թաղամաս, 8 շենք, բնակարան 22

Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ
չներկայացնող երրորդ անձ Տիգրան Լևոնի Պարսեղյանին
ՀՀ, ք. Երևան, Կենտրոն, Վրացյան փողոց, 83

Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ
չներկայացնող երրորդ անձ Տիգրան Լևոնի Պարսեղյանին
ՀՀ, ք. Երևան, Նորք Մարաշ, Նորք թաղամաս, 131/10 շենք, բնակարան 18

Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի` թիվ ԵԴ2/6765/02/23 քաղաքացիական գործով կայացված ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը:

Դատավորի օգնական Կ. Հովհաննիսյան


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

03.10.2023թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քարտուղարությամբ Մերի Ավետիսյանի, դռնբաց նախնական դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի «Ինգո Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ «Պատահարների փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, Դավիթ Գարիկի Գևորգյանի, Տիգրան Լևոնի Պարսեղյանի՝ պատահարի առաջացման պատճառների կրկնակի փորձաքննություն իրականացնող փորձագետի թիվ FS99008972 եզրակացությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

«Ինգո Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը 29․05․2023 թվականին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ընդդեմ «Պատահարների փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, Դավիթ Գարիկի Գևորգյանի, Տիգրան Լևոնի Պարսեղյանի՝ պատահարի առաջացման պատճառների կրկնակի փորձաքննություն իրականացնող փորձագետի թիվ FS99008972 եզրակացությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին, որը դատավորի աշխատակազմին է հանձնվել 30.05.2023 թվականին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 07.06.2023 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 04.09.2023 թվականի որոշմամբ 2023 թվականի հոկտեմբերի 03-ին հրավիրվել է նախնական դատական նիստ:
Դատարան ներկայացված հայցադիմումով «Ինգո Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցիչ Կարինե Ղումաշյանը խնդրել է ոչ իրավաչափ ճանաչել «Պատահարների փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 18.04.2023 թվականին կազմված թիվ FS99008972 եզրակացությունը:
Պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան և/կամ առարկություն չի ներկայացվել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
Դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախնական դատական նիստի ընթացքում քննարկել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը, հետևաբար գտնում է, որ պետք է կայացնել որոշում ապացուցման պարտականությունը բաշխելու մասին:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ, 169-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով` Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ԵԴ2/6765/02/23 քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակել 2023 թվականի դեկտեմբերի 08-ին` ժամը «14:30»-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում (ՀՀ, ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10, դատական նիստերի դահլիճ` թիվ 7):
2. Թիվ ԵԴ2/6765/02/23 քաղաքացիական գործով կայացնել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
3. Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին սույն որոշմամբ սահմանել.
3.1. Հայցվորը պետք է ապացուցի «Պատահարների փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 18.04.2023 թվականին կազմված թիվ FS99008972 եզրակացության ոչ իրավաչափ լինելը, մասնավորապես՝ փորձաքննությանը ներկայացվող իրավական ակտերին հակասող ճանաչելու հիմքերի առկայության փաստը:
3.2. Պատասխանողը պետք է ապացուցի ներկայացված պահանջի մերժման հիմքերի առկայությունը:
4. Գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետ սահմանել մինչև 08.12.2023 թվականը:
5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:


ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 240161

Էլ. փոստ`