Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՇԴ3/0547/02/18 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին ծանուցում

05.10.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Թիվ ՇԴ3/0547/02/18 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին ծանուցում

Պատասխանող՝ Անահիտ Սեյոժայի Թադևոսյանին
Հասցե՝ ՀՀ, ք․ Երևան, Նանսենի փ․, 10 շ․, բն․ 21․

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետև՝ Վերաքննիչ դատարան) վարույթում է գտնվում թիվ ՇԴ3/0547/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (նախկինում՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն) ընդդեմ Անահիտ Սերյոժայի Թադևոսյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ Արա Մյասնիկի Թադևոսյանի` շարժական գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, իսկ ընդհանուր անշարժ գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, պարտապանի բաժնի վրա բռնագանձում տարածելու, իսկ անհնարինության կամ ակնհայտ աննպատակահարմարության դեպքում նշված անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 07․08․2023 թվականի հայցն առանց քննության թողնելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու մասին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի անունից ներկայացված միջնորդությունն ու վերաքննիչ բողոքը:
Վերաքննիչ դատարանի (նախագահությամբ՝ դատավոր Իվան Բաղմանյանի) 14․09․2023 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ:
Տեղեկացնում ենք, որ վերաքննիչ բողոքի դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում Հասցե՝ 0026, Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. +(374)-10-49-48-11 (ներքին՝ 341), որոնց կարող եք ծանոթանալ օրենքով սահմանված կարգով:

Ի գիտություն` գործին մասնակցող անձինք իրավունք ունեն ներկայացնելու վերաքննիչ բողոքի պատասխան` սկսած վերաքննիչ բողոքի պատճենն ստանալու օրվանից մինչև վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուն հաջորդող 15-րդ օրը:
Վերաքննիչ բողոքի պատասխանն ուղարկվում է կամ առձեռն հանձնվում է վերաքննիչ դատարան և գործին մասնակցող անձանց: Վերաքննիչ բողոքի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Վերաքննիչ բողոքի պատասխանը պետք է լինի ընթեռնելի։ Վերաքննիչ բողոքի պատասխանում նշվում են` 1) վերաքննիչ դատարանի անվանումը. 2) պատասխանը ներկայացրած անձի և գործին մասնակցող անձանց անունները (անվանումները). 3) դատարանի անվանումը, որի կայացրած դատական ակտի դեմ բերվել է վերաքննիչ բողոքը, գործի համարը և դատական ակտի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը. 4) վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների վերաբերյալ դիրքորոշումը և դրա հիմնավորումները։
Ներկայացված պատասխանին կցվում են պատասխանի պատճենները գործին մասնակցող անձանց ուղարկելու կամ առձեռն հանձնելու ապացույցները։
Վերաքննիչ բողոքի պատասխանն ստորագրում է պատասխանը ներկայացրած անձը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է գործը վարելու նրա լիազորությունները հավաստող լիազորագիրը, եթե այն առկա չէ դատական գործում:
Վերաքննիչ բողոքի պատասխան չներկայացնելը չի կարող գնահատվել որպես վերաքննիչ բողոքում նշված փաստարկների հետ համաձայնություն:

Դատավորի օգնական Ք․ Գասպարյան

Հասցե` ք. Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +(374)-10-494811 (ներքին՝ 341)

Էլ. փոստ`