Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՎԴ/6303/05/23 վարչական գործով հայցադիմումը վարույթ ընդունելու և վարչական գործը դատաքննության նշանակելու մասին որոշում:

05.10.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Վարչական գործ թիվ ՎԴ/6303/05/23
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«22» օգոստոսի 2023թ. ք. Երևան
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը (այսուհետ` Դատարան)` նախագահությամբ
դատավոր Վարազդատ Միքաելյանի, ծանոթանալով ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության
կողմից ներկայացված հայցադիմումին և դրան կցված փաստաթղթերին, քննարկելով վարչական գործը
դատաքննության նշանակելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հայցադիմում է ներկայացրել Դատարան
(դատավորին հանձնվել է 15.08.2023 թվականին) ընդդեմ Նելլի Փաշինյանի՝ խնդրելով Նելլի
Փաշինյանին՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի պահանջով
ենթարկել վարչական պատասխանատվության, պահանջի մասին:
Ուսումնասիրելով ներկայացված հայցադիմումը և կից փաստաթղթերը՝ Դատարանը եզրահանգում
է, որ այն ենթակա է վարույթ ընդունման, քանի որ համապատասխանում է ՀՀ վարչական դատավարության
օրենսգրքի 73-րդ, 74-րդ, 214-րդ հոդվածներով և 215-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված
պահանջներին:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ
վարչական դատարանը, համարելով գործը դատաքննությանը նախապատրաստված, որոշում է կայացնում
գործը դատաքննության նշանակելու մասին:
Տվյալ դեպքում, Դատարանը սույն վարչական գործը համարում է դատաքննության
նախապատրաստված և գտնում է, որ այն պետք է նշանակել դատաքննության:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 77-րդ, 78-
րդ հոդվածներով, 90-րդ հոդվածի 1-ին մասով, 123-րդ հոդվածով, 127-րդ հոդվածի 10-րդ մասով 214-
րդ հոդվածով, 215-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի
200-րդ հոդվածով, Դատարանը`

Ո Ր Ո Շ Ե Ց

2
1. ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության հայցադիմումն ընդդեմ Նելլի Փաշինյանի՝
խնդրելով Նելլի Փաշինյանին՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ
հոդվածի պահանջով ենթարկել վարչական պատասխանատվության, պահանջի մասին, ընդունել վարույթ և
նշանակել դատաքննության՝ 18.01.2024 թվականին, ժամը 12։00-ին՝ ՀՀ վարչական դատարանի Երևանի
նստավայրում (ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 12):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։

ԴԱՏԱՎՈՐ՝ ՎԱՐԱԶԴԱՏ ՄԻՔԱԵԼՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +374 10 494807 /216/

Էլ. փոստ`